Հայերեն


«Հո խալխի պաչած աղջկան տուն չե՞մ բերի». կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը՝ հանուն «նամուսի»

Բաց մի թողեք

Մեդիալաբ | Լիանան 28 տարեկան է, ամուսնացած չէ: Ասում է ամուսնության առաջարկներ ստացել է, բայց հենց իմացել են, որ կույս չէ, մտքներից հանել են նրա հետ ընտանիք կազմելու մտադրությունը: Շատ հայ տղամարդկանց չափանիշներով, ինչպես ասում է  Լիանան, ինքը  տուն, օջախ տանելու աղջիկ չէ:

«23 տարեկան էի, երբ սկսեցի սեռական կյանքով ապրել, մենք իրար սիրում էինք, օր չկար, որ ինքը մեր ամուսնության մասին չխոսեր, կասկած չունեի, որ իր կինն եմ լինելու: Այն ժամանակ ես կարծում էի՝ կարեւորն իրար սիրում ենք, ու ինչու պիտի սպասենք անպայման հարսանիքից հետո դա անենք, դե սեքսը էլի»,- «Մեդիալաբին» պատմում է  Լիանան:

Նա պատմում է, որ թե՛ իր, եւ թե ընկերոջ ազգականները, ծնողներն ու ծանոթները բոլորն էլ գիտեին իրենց մասին եւ սպասում էին իրենց ամուսնությանը, սակայն երբ սիրելին մեկնեց արտերկիր եւ որոշ ժամանակ անց նամակ գրեց ամեն ինչ  խառնվեց իրար:

«Գրեց՝ ինձ մի սպասի, կյանքդ դասավորի: Ի՞նչ էր մնում ինձ: Դժվար մի կյանք՝ անհանդուրժող հասարակությունում»,-ասում է նա:

2011 թվականին«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) հասարակական կազմակերպության հրապարակած ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի մարզերում բնակվող18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների ավելի քան 62%-ի, իսկ երեւանաբնակ տղամարդկանց` ավելի քան 56%-ի համար կարեւոր է աղջկա կուսությունը:

Լիանան թեեւ կարծում է, որ իսկական սիրող տղամարդը կուսությանն ուշադրություն չի դարձնի, բայց իր կյանքում արդեն 2 տղամարդ պատահել է, որոնք հրաժարվել են ամուսնանալ իր հետ՝ ոչ կույս լինելու պատճառով. «Տապոռային մտածելակերպով, իբր ադաթով, թասիբով տղամարդիկ միշտ էլ չամուսնացած, բայց սեռական կյանքով ապրող կանանց  «լավ աչքով չեն նայում»:

25-ամյա Արման Խաչատրյանն այն կարծիքին է, որ ինքը կամուսնանա միայն այն աղջկա հետ, որն, իր խոսքերով՝ անարատ կլինի, մինչ իր հետ ամուսնանալը որեւէ այլ տղայի հետ համբուրված չի լինի.

«Դաժե ձեռը բռնած չպիտի լինի, բա իմ էրեխեքի մերն ա լինելու, ես էլ թասիբով տղա եմ, հո խալխի պաչած աղջկան տուն չե՞մ բերի»,-«Մեդիալաբին» ասում է Խաչատրյանը:

ՀԱԲ քաղաքականության եւ հաղորդակցության ծրագրի ղեկավար Լիդա Մինասյանն ասում է՝ կույս մնալ-չմնալը մինչեւ ամուսնությունը, դա անձի իրավունքն է՝ տնօրինել իր մարմինը: Մինասյան ասում է՝մեր հասարակությունում սեռականությունը,  սեռական կյանքը տաբուացված է:

«Արդյոք կինը պետք է կույս լինի մինչ ամուսնությունը. Սա շատ անձնական հարց է, եւ ինչո՞ւ պիտի նրա փոխարեն մեկ ուրիշը որոշի: Սա պատրիարխալ հասարակության կարծրատիպերի արդյունք է, ավանդույթների մի մասն է: Հասարակությունում կա դերային բաշխվածություն, կնոջը վերագրում են՝ փակ լինել, հեզ լինել: Կամ ասում են՝ տուն տարան, այնպես են վերաբերում, որ մաքուր լինի ,մի տղամարդուց՝ եղբորից, հորից անցնի մեկ այլ տղամարդու՝ ամուսնուն, ու այս ընթացքում մաքուր պահպանված:  Այս առումով վատ է կնոջը կաղապարի մեջ դնել, որը պարտավոր է ավանադույթի ուժին ենթարկվի՝  իր կամքին հակառակ»,-«Մեդիալաբին» ասում է Մինասյանը:

Ըստ ՀԱԲ-ի հարցումների, մարզերում բնակվող 18-35 տարեկան իգական եռի ներկայացուցիչների 22.3 %-ն ասել է, որ կարեւոր է միայն աղջկա կուսությունը, իսկ երեւաբնակների 12.3%-ն է այդ հանգամանքը կարեւորել: 31.9%- ը կարեւորել է ամուսնացող զույգի երկկողմանի կուսությունը, երեւանաբնակների միայն 12.3%-ն է կարեւորել: 

«Դա վերաբերում է միայն զույգին» պատասխան են տվել մարզերում բնակվողների՝ 23.3%-ը, երեւանաբնակների՝ 54.8%-ը:

Արմենուհին ասում է՝ չնայած, որ մի քանի զուգընկերներ է ունեցել, բայց նրանց, այսպես ասած՝ թաքուն է պահել հարեւանների, ազգականների ու ծանոթների աչքից.

«Ես թույլ չեմ տվել նրանք ինձ ուղեկցեն մինչեւ մեր շենք, մեր հարեւանները շատ հետաքրքրասեր են, ես կասեի՝ չար են: Որ իմանում են մի աղջիկ ընկեր է ունեցել ու հետը չի ամուսնացել, վերջ, էդ աղջիկը քաշվեց ամբողջ կյանքում, ինչ ասես ասում են՝ է՛լ «ման եկող», է՛լ «փչացած», «այլանդակ»: Ավելորդ բամբասանքներից խուսափելու համար, լիարժեք ազատ չեմ պահում ինձ, անձնականս գաղտնիք է անխտիր բոլորի համար»:

ՀԱԲ-ի ուսումնասիրության համաձայն՝ «Ի՞նչ կասեն հարեւանները, բարեկամները» պատասխան  մարզերում ապրող տղաներից  ոչ ոք, մինչդեռ մարզերի աղջիկների պատասխաններում այն կազմում է 19%:  

Ըստ ՀԱԲ-ի, սա վկայում է այն մասին, որ հասարակության կարծիքի թիրախն այդ հարցում, գրեթե միշտ, հարսնացուն է լինում:

Մինչ ամուսնությունը կույս մնալ, ուրեմն բարոյական լինել կարծրատիպը հաճախ աղջիկներին բարդույթավորում է, զրկում սեփական կյանքն ըստ սրտի թելադրանքի տնօրինելուց: Արմավիրի մարզում ծնված, մեծացած հիմա Երեւանում բնակվող 32 ամյա Հասմիկը պատմում է, որ ընկերուհիները հաճախ հեգնում են նրան, որ մինչեւ հիմա կույս է.

«Իմ կյանքում եղել են տղամարդիկ, որոնք սեքս են առաջարկել, բայց ռիսկ չեմ արել այդ քայլին դիմել, վախենում եմ կօգտագործեն ու կթողնեն, անվանս հետ կխաղան: Մեկին շատ էի հավանում, վստահ չէի, որ կամուսնանար ինձ հետ, եթե մինչ հարսանիքը քնեի հետը: Եթե իմանայի մեր տղամարդիկ նորմալ են վերաբերվում դրան, կարող է եւ…»:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն նկատում է՝ սեռական կյանքի բացակայությունը, սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել.

«Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը եւ  օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարեւոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, նյարդային, բռնկվող, զգալի փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Զարգանում է նեւրոզ։ Կանոնավոր սեռական կյանք չվարող կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնային, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, հիսթերիկ երեւույթների դրսեւորում, վագինիզմ` հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում՝ սեռական հարաբերության փորձի ժամանակ»։

Կնոջ առաքինության մասին կուսությունով դատելն ըստ 30 ամյա Աշոտ Կարապետյանի, ճիշտ չէ: Աշոտի կարծիքով՝ ժամանակն է, որ հայ տղամարդիկ հայ կանանց եւ աղջիկներին գնահատեն ոչ թե կուսաթաղանթի առկայության համար, այլ՝ իսկապես պարկեշտության, խելքի եւ այլ արժանիքների.

«Ինձ համար կնոջ կույս լինելն էական չէ, ես հո կուսաթաղանթի՞ հետ չեմ ամուսնանալու, ես մարդ արարածի հետ եմ ամուսնանալու, ինձ համար այլ չափանիշներ են գործում՝ կիրթ, գրագետ, բարի լինելը»,-«Մեդիալաբին» ասում է նա: 

Հասարակություն առանց բռնության ՀԿ անդամ Լիդա Մինասյանն նշում է՝ չպետք է ստիպենք ազատ սեռական կյանք ունենալ, դա անձի ընտրությունն է, շատ աղջիկներ, ընդունում են ավանդույթը, որը ժառանգաբար իրենց է փոխանցվել ու նստել ենթագիտակցության մեջ: Մինասյանը նկատում է, որ նույն կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը ստիպում են տղամարդկանց խուսափել ոչ կույսերի հետ ամուսնանլուց, որ հանկարծ շրջապատում չասեն՝ բա ամոթ չի՞, էս ում հետ ես ամուսնացել:

Հասարակության այս տեսակ վերաբերմունքը, ինչպես ասում է Մինասյանը,  հաճախ շատ կանանց ստիպում է դիմել կուսությունը վերականգնող վիրահատության, որպեսզի այդ թվացյալ կուսությունն ու կարմիր խնձորի ավանդույթը պահպանեն:

Կուսություն վերականգնելը բարդ բան չէ: Նման վիրահատություններով զբաղվող վիրաբույժը «Մեդիալաբին»  ասում է, որ նախկինում ավելի շատ էին դիմում այդ հարցով, հիմա զգալի նվազել է.

«Ժողովուրդն ասում է՝ կուսաթաղանթը կարեց:  Դա բժշկական միջամտություն է, բայց մեծ հաշվով օգնում ենք շատ կանանց մոտ 200 հազար դրամով խաբել այն տղամարդկանց, որոնց համար կուսութաղանթն ավելին է, քան հենց ինքը՝ կինը»,-«Մեդիալաբին» ասում է վիրաբույժը, ով ցանկացավ անանուն մնալ:

Վրեժ Շահրամանյանն ասում է՝ սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաեւ «վստահելի շփման» խորհրդանիշ է մի այլ մարդու հետ.

«Երբ նման հարաբերություն չկա, կինը դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա տարածվում է մարդկային հարաբերությունների վրա:  Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեռական կյանքը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաեւ դրանից»:

Նելլի Բաբայան 

 

Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՌուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»
Ամենադիտված