«Ամուսինս պետք է ավարտած լինի «ինչպես դիմանալ Մարիամին» ֆակուլտետը». Մարիամ Ալեքսանյան․ լուսանկարներ
LifeBRAVO.am-ը շարունակում է սիրային բլից-զրույցները: Այս անգամ սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ» սերիալից:
Սերն այս անհասկանալի աշխարհում ապրելու միակ բացատրությունն է: Սերը կյանքի սկիզբն է. ինչպես մենք ենք ծնվել սիրո արդյունքում, այնպես էլ մեր կյանքում հայտնված սերն է մեր կյանքին նոր սկիզբ տալիս: Սերը մի երեւույթ է, որտեղ ուղեղն անցնում է երկրորդ պլան, սերը միշտ եղել է եւ կմնա կյանքի շարժիչ ուժը:
Սիրել՝ նշանակում է ապրել: Հիշեցի Բրոդսկու խոսքերը` «Միասին այնքան երկար ապրեցինք, որ հունվարի 2-ը նորից երեքշաբթի է»:
Չկա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են ձյան փաթիլների, որոնք տաքությունից եւ ջերմությունից հալվում են:
մանրամասն՝ կայքում