Հայերեն

Շուշան Երիցյանը` սիրված լինելու ու անձնական կյանքի մասին

Life

 

«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին անակնկալներ մատուցելու և գեղեցիկ վերաբերմունքի համար հատուկ առիթներ պետք չեն: Դա պետք է լինի մշտապես:  Կանանց միամսյակի շրջանակում  Tert.am Life-ը զրուցել է Շուշան Երիցյանի հետ:

 

Միամսյակին ստացած լավագույն նվերը նյութական չէ

 

Կանանց տոների առթիվ իր ստացած նվերներից լավագույնը Շուշանը դժվարացավ առանձնացնել՝ նշելով, որ այն նյութական չի եղել: Նրա խոսքով` ինքը բազմաթիվ նվերներ է մատուցել իր շրջապատի աղջիկներին, որոնցից առանձնացրեց ընկերուհուն՝ դերասանուհի Տաթև Սարգսյանին արված նվերը՝ անվանական տառերով թալիսմանը:

 

«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ՝ ինչ նվեր կլինի, կարևորն այն է, որ ես զգամ`  տվյալ մարդն իսկապես մտածել է` ինչ նվեր ընտրել՝ իմ բնավորությանն ու ներաշխարհին համապատասխան և չի արել դա որպես պարտականություն:

 
 
Ես ավելի շատ կարևորում եմ այն նվերները, որոնք առանց առիթ են լինում»,-ասաց Շուշանը:

 

 

 

Մոդելների ինտելեկտուալ կարողություններին թերահավատորեն են մոտենում

 

Շուշանն անկեղծացավ, որ իր կարիերայի սկզբնական փուլում, հնարավոր է, իրեն թերահավատորեն էին մոտենում, մտածում էին, որ մոդելային արտաքինով գեղեցիկ աղջիկը չի փայլում իր ինտելեկտուալ կարողություններով, չգիտի գեղեցիկ խոսել: «Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չգիտես ինչու, այդպես են համարում: Ներկա դրությամբ ես չունեմ այդ խնդիրը:  Տարիներ առաջ, երբ նոր էի սկսում ճանապարհս, մարդիկ, գուցե, մտածում էին` միայն արտաքին տեսք ունի, ուրիշ ոչինչ, բայց հետո ամեն ինչ իր տեղն  ընկավ: Ես ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետում եմ  օտար լեզուների, տարբեր տեղեր եմ սովորել, ներկայումս նույնպես սովորում եմ, ուստի` նման խնդրի առաջ չեմ կանգնել: Եթե մարդու մեջ կա ինքնակրթվելու, զարգանալու միտումը, կարևոր չէ` մոդելի՞, հաշվապահի՞, թե՞ այլ մասնագիտության տեր ես:  Տարիներ շարունակ ես այս բնագավառում եմ ու հանրությունն արդեն ճանաչում է ինձ, իմ տեսակը: Պետք է կարողանաս քո դիրքերը պահել ու փորձել ապացուցել, որ այն, ինչ ի սկզբանե մտածել են, ուղղակի կարծրատիպ է»,-ասաց Շուշանը:

 

Սիրված լինելու գրավականն արտաքինը չէ

 

Սիրված լինելու համար, Շուշանի կարծիքով, արտաքին տեսքը երկրորդական. «Պետք է, նախ և առաջ դրական, մաքուր էներգետիկա։ Քեզ հետ շփվելիս երրորդ օրն արդեն մարդը չի նկատում արտաքինդ: Ամեն մարդու հետաքրքրիր է, թե ի՞նչ է  զգում քո կողքին, ի՞նչ է կարողանում քեզնից վերցնել, դու ի՞նչ ես կարողանում վերցնել նրանից: Խոսքը ոչ միայն ներաշխարհի մասին է, այլև ներքին մտածողության, ինտելեկտի»:

 

 

Կինը պետք է միշտ խնամված լինի, բայց չկորցնի չափի զգացողությունը

 

Շուշանի կարծիքով, երբ կինը սանրվածք է փոխում կամ վարսերի գույն, դա ենթադրում է փոփոխություն կյանքում: Արտաքին տեսքը պլաստիկ վիրահատության միջոցով փոխելուն  մոդելը դեմ չէ, սակայն ասում է, որ պետք է պահել չափի զգացողությունը:

 

«Ես, բնականաբար, կողմ եմ, երբ կինը մտածում է իր արտաքինի մասին, մշտապես խնամում է իրեն, բայց երբ ամեն օր արթնանում է ու իր վրա գտնում ինչ-որ մի մաս, որը չի հասցրել փոխել, արդեն հիվանդություն է  դառնում»,-ասաց նա:

 

Մոդելը չի թաքցնում, որ դիմել է քթի պլաստիկ վիրահատության: Ավելին՝շեշտում է, որ դա տարածված խնդիր է հայ աղջիկների մոտ: «Լինեն հանրային, թե ոչ, շատ աղջիկների մոտ թե՛ միջնապատի, թե՛ չափից դուրս վառ արտահայտված քթի ձևի խնդիր կա, ինչու ոչ, մարդիկ կարող են լուծել իրենց խնդիրը։ Ինձ համար անընդունելի է, երբ ոտքից մազի ծայրը պլաստիկա են անում: Ես երբեք չեմ ընկել իմ արտաքինի հետևից, չեմ ուզել գլոբալ փոփոխություններ անել»:

 

 

Կինը հաջողակ է և ինքնաբավ, երբ հաջողակ է թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում

 

Շուշան Երիցյանը համոզված է, որ թե՛ կարիերան, թե՛ անձնականը շատ կարևոր են յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Դրանց ճիշտ համադրությունն օգնում է լինել ինքնաբավ: «Թե՛ մեկից, թե՛ մյուսից ես շատ բավարարված եմ: Իմ կյանքում ամեն ինչ շատ ներդաշնակ է: Առհասարակ, անձնական կյանք ասելով՝ պարտադիր չէ նկատի ունենալ կողակից ունենալը կամ ամուսնացած կարգավիճակը, ուղղակի իմ աշխարհում հիմա ներդաշնակ վիճակ է: Անձնական հարցերում շատ բծախնդիր եմ: Ինձ համար կարևոր են ոչ ստանդարտ հատկանիշները: Հնարավոր է՝ ինչ-որ փոքր բանն այնքան արժևորեմ, որ մարդուն իմ կյանք թողնեմ, հնարավոր է,  լինի ամբողջական իդեալ, բայց ինչ-որ բան իմ սրտին չհասնի: Ես շատ դժվար եմ մարդուն թողնում իմ կյանք։ Անձնական հարաբերություններ սկսելու համար շատ կարևոր է էմոցիոնալ հիմքը»,-ասաց նա ու ընդգծեց, որ այս փուլում անձնական կյանքում  տիրում է լիարժեք ներդաշնակություն՝ չցանկանալով հայտնել այլ մանրամասներ:

 

Անդրադառնալով կնոջ և տղամարդու հավասարությանը` Շուշանն ասաց. «Կինը երբեք չպետք է հավասար գծով գնա տղամարդու հետ: Իմ կարծիքով` դա ամենամեծ սխալն է, կինը պետք է մնա իր տեղում, տղամարդը՝ իր: Երբեք չպետք է փորձես հավասարվել: Կինը պետք է ավելի շատ զիջող լինի, փորձի հասկանալ»:

 

«Միսս ԱՊՀ» դառնալուց հետո գործնական առումով շատ բան է փոխվել

 

Շուշանը նշեց, որ «Միսս ԱՊՀ» մրցույթից հետո Հայաստանում մոդելային գործունեություն, գրեթե, չի ծավալում: «Բացառիկ դեպքեր են լինում, այն էլ ընկերների նախագծերում զուտ ընկերական ձևով մասնակցում եմ: Հիմնականում մասնակցում եմ դրսում իրականցվող նախագծերի»,– ասաց նա։

Անահիտ Հակոբյան

 
Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված