Ռուսաստանը մերժեց ուժ չկիրառելը. ինչպես դա կազդի Ղարաբաղի վրա
ԱշխարհԼրագիր | Մարտի 27-28-ին Ժնեւում տեղի է ունեցել ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որտեղ նախատեսվում էր ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր: Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո միակողմանիորեն հայտարարել է ուժ չկիրառելու մտադրության մասին: Ռուսաստանը 10 տարի հրաժարվում էր անել դա, սակայն Ժնեւում մարտյան բանակցությունների առաջ Մոսկվան ակնարկում էր, որ կարող է ստորագրել համաձայնագիրը:
Ժնեւի հանդիպումից հետո Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանին առաջարկվել է իրականացնել 2008 թվականի համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: Խոսքը Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնության մասին է: Վրաստանը միայն այդ պայմանով էր համաձայն ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիրը:
Ինչպես գրում է ռուսական Կոմերսանտը, ռուսական կողմը հայտարարում է, որ Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնությունում զորքերի դուրսբերման պարտավորություն չկա, խոսքը միայն ռուս դիտորդներին եվրոպացիներով փոխարինելու մասին էր, իսկ դա արդեն արվել է:
մանրամասն՝ կայքում