Մանկապարտեզում երեխային ստիպել են աղոթել ճաշից առաջ. սկանդալ է հասունանում
ՀասարակությունՔաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իր ծանոթներից մեկի 5 տարեկան երեխային մանկապարտեզից սոված են տուն բերել, քանի որ ճաշից առաջ դաստիարակչուհին պահանջել է, որ երեխաներն աղոթեն, ու երբ աղջիկը հրաժարվել է, դաստիարակչուհին էլ որպես պատիժ սոված է պահել նրան:
«Հուսադրողն այն է, որ մի տղա էլ հանուն համերաշխության հրաժարվել է աղոթել ու ինքն էլ է սոված մնացել»,- հավելել է Ստեփան Դանիելյանը: Tert.am-ին նա չհայտնեց մանկապարտեզի համարը՝ ասելով, որ իր ծանոթների փոխարեն չի կարող նման որոշում ընդունել:
Սակայն վկայակոչելով իրենց ՀԿ-ի՝ տարիներ առաջ անցկացրած հարցման արդյունքները՝ Դանիելյանը հավելեց, թե նման երևույթները համատարած են ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, սակայն, որպես կանոն, ծնողները խուսափում են այս մասին հրապարակավ հայտարարություններ անելուց՝ խնայելով իրենց երեխաներին:
Համանման դեպք տեղի է ունեցել նաև իր մոտ ազգականների պարագայում: