«Խրամատային» մտածողության փակուղին
Հասարակություն1in.am | Կառավարությունը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն է մշակել․ e-draft.am կայքում հրապարակվել է կառավարության որոշման նախագիծը, որում նշում է, որ ռազմավարության նպատակներից է զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը, ազգային արժեքների, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցումը և այլն։ Նախագիծը ներկայացրել է կրթության և գիտության նախարարությունը։ Կառավարությունում ասում են, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը տանում է ազգային արժեքների և համամարդկային մշակութային արժեքների համադրմանը: Իհարկե, պարզ չէ, թե այս գեղեցիկ կամ խուճուճ ձևակերպմումն ինչ կապ ունի կրթության որակի, պետության տեսլականի հետ:
Ավելին` ակնհայտ է, որ նման ռազմավարություններ ներդրվում են ագրեսիվ գաղափարախոսություն ունեցող ավտորիտար երկրների կրթական համակարգերում: Նման երկրներում կրթական համակարգը ծառայում է ոչ թե իր բուն առաքելությանը, այլ օֆիցիոզ գաղափարախոսության շուրջ հասարակության կոնսոլիդացիային` բացառելու համար այլակարծության որևէ դրսևորում, ազատության հարթակների ստեղծման հնարավորությունը:
ԿԳՆ ներկայացրած ռազմավարությունը դատապարտելի է, առաջին հերթին, քաղաքական առումով:
Հայրենասիրական դրսևորումները պետական քննարկումների, որոշումների, ռազմավարության քննարկման առարկա չեն, դրանք հրապարակային չեն կարող լինել: Չի կարելի անհատական պատկերացումների, զգացմունքի մասին կառավարության որոշումներ ընդունել: Հայրենասիրությունը հոգևոր, բարոյական կատեգորիա է ու անթույլատրելի է դրա ֆորմալացումը պետական ձևակերպումներով, հատկապես` կրթության ոլորտում:
մանրամասն՝ կայքում