Հայերեն


Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ. մարմնավաճառ Ռիտան իրեն «էլիտար» է համարում

Life

Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում: Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով: «19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ: Նա թեեւ այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում: Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»: Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»: Մառան մի քանի անգամ սիրահարվել է, փորձել է ընտանիք կազմել, սակայն ամեն անգամ, երբ սիրած տղաներին նա անկեղծորեն խոստովանել է, որ կույս չէ, որ իրեն բռնաբարել են՝ այլեւս նրան լուրջ չեն ընդունել, օգտագործել են ու դեն նետել. «Ո՞վ կսիրի բռնաբարված աղջկա՝ ոչ մեկը, ես էդ շատ լավ հասկանում եմ, հիմա, եթե ուզենամ էլ՝ ուրիշ գործով չեմ կարա զբաղվեմ: Ես հո չէի՞ ուզում մայթերին կանգնել ու էստի համեցեք անել: Ուղղակի սա միակ ձեւն ա՝ գլուխս պահելու»: Մառայից ավելի փորձառու մարմնավաճառ է Ռիտան: Նա 29 տարեկան է ու արդեն 5 տարի է՝ իր «մարմնական» ծառայություններն է առաջարկում տղամարդկանց: Թե ինչու է դարձել մարմնավաճառ՝ Ռիտան կապում է միայն ու միայն բախտի հետ: «Թախտից փախնես, հո բախտից էլ չես փախնի»,- սա նրա նշանաբանն է: Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»: Ռիտայի ընտանիքը ժամանակին լավ է ապրել, հանկարծ գործերը հաջող չեն ընթացել, եղբայրն է մահացել, մայրը հիվանդացել ու ընտանիքի ծախսերը մնացել է նրա վրա: Բացի հիվանդ մորից, քրոջն ու քրոջ երեխային էլ է Ռիտան պահում: Մեր հարցին ի պատասխան՝ չե՞ս ուզում ընտանիք կազմել, նա սկսեց ծիծաղել. «Ես արդեն ամուսնացած բաժանված եմ, դրանից հետո հազիվ մեկին սիրահարվել էի, լավ, խելոք տղա էր, իրա հետ ինձ իսկական կին էի զգում, բայց՝ չստացվեց, իրա ծնողները չթողեցին ամուսնանանք, ասում էին՝ իբր մաքուր չեմ»: Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված: Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձեւից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»: Ռիտան ոչ սրճարանատիրոջ, ոչ էլ հյուրանոցի տերերի հետ պայմանավորվածություն չունի: Ըստ նրա, սրճարաններում իրեն գրկաբաց են ընդունում, որովհետեւ դրանից սրճարանի բիզնեսն էլ է մեծանում. ավելի շատ այցելուներ են ունենում: Ռիտան իր պարտնյորներին ընտրում է՝ ըստ իր ճաշակի եւ ամեն պատահածի հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»: Ռիտային ավելի շատ տարիքով տղամարդիկ են դուր գալիս: Նրա բացատրելով՝ «Նրանք փողը տալիս են, բայց ոչ մի բան չեն ուզում ինձանից, նստում ենք, զրուցում ենք, խմում ենք, կյանքից ենք խոսում՝ ժամն անցնում ա»: Ռիտան մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե իրեն լավ աշխատանք առաջարկեն՝ այլեւս մարմնավաճառությամբ չի զբաղվի: Նրա պատկերացմամբ՝ լավ աշխատանքն ամսական 500 դոլարանոց աշխատավարձ ապահովող գործն է: Դրանից ցածր վարձատրությամբ նա որեւէ այլ տեղ չի աշխատի. «Արդեն սովորել եմ, ուրիշ գործ չեմ պատկերացնում, ի՞նչ պիտի աշխատեմ, որ կարողանամ էսքան փող առնեմ: Պահ ա գալիս, որ ինքս ինձանից զզվում եմ, բայց ի՞նչ անեմ, ոչ մի մասնագիտություն չունեմ: Ուզում եմ փող հավաքեմ, գոնե մի հատ փոքր խանութ բացեմ»: Այլ աշխատանք խնդրելու նպատակով Ռիտան ժամանակին դիմել է պաշտոնյաներից մեկին. «Մտել եմ մոտը, ասում եմ՝ լյուբոյ գործ կանեմ, դաժե հավաքարարի գործ էլ կանեմ: Սաղ կյանքս պատմեցի՝ հանել ա 5000 դրամ ա տալիս, ինչի՞ս ա պետք, թքած ունեմ իրա տված փողի վրա, ինձ գործ էր պետք, էն էլ ասեց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ի տարբերություն Ռիտայի, մեզ հետ զրուցած մյուս մարմնավաճառուհու՝ Նառայի մտքով էլ չի անցել որեւէ պաշտոնյայի դուռը թակել ու նրանից աշխատանք փնտրել: Նա, բացի մարմնավաճառությունից, որեւէ այլ աշխատանքի կարիք չունի: 36 տարեկան է եւ արդեն 10 տարի է՝ այդպես է փող աշխատում. «Ամիսը քնած 600 դոլար աշխատում եմ: Ուրիշ էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էսքան փող ունենամ: Հավաքարա՞ր: Հենա մորքուրս աշխատում ա, մի հատ մեծ օբյեկտ ա մաքրում, օրական սվոլոչները 1000 դրամ են տալիս: Գործից հետո տուն է գալիս, ձեռները դողում են: Ամբողջ կյանքում աշխատել ա ու հիմա փող չունի, որ գոնե բժշկի գնա: Ես տենց չեմ ուզում ապրել»: Նառան մասնագիտությամբ տեխնիկ-ճարտարապետ է, բայց երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնուց բաժանվելուց հետո նա մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի է աշխատել, բայց քանի որ վաստակած գումարը նրան չի բավականացրել՝ սկսել է մարմինը վաճառել. «Ոչ կարում էի լավ ուտել, լավ հագնվել, ոչ էլ երեխա պահել»: Նառայի որդին այժմ 17 տարեկան է, սովորում է քոլեջում: Երբ հարցրինք՝ տղադ թողնո՞ւմ է, որ այդկերպ փող վաստակես, հասկանո՞ւմ է, թե դու ինչով ես զբաղվում՝ Նառան պատասխանեց. «Հիմիկվա էրեխեքն ամեն ինչ հասկանում են, բայց ճարն ի՞նչ: Ի՞նչ կարա ասի: Կարեւորը՝ իրան լավ եմ պահում, 50 դոլարանոց կոշիկ եմ առնում, էլ ուրիշ ի՞նչ պիտի աշխատեմ, որ ըտենց իրան պահեմ»: Այս մարմնավաճառի հաճախորդները հիմնականում պարսիկներն են: «Հիմա չաղացել եմ, էլ պարսիկներն ինձ չեն հավանում, ու նրանց համար հիմա պրոստը որպես գիդ եմ աշխատում: Էնքան եմ շփվել պարսիկների հետ, որ լեզուն լավ սովորել եմ, որպես թարգմանիչ իրանց հետ գնում եմ Սեւան, Գառնի»: Բացառապես միայն պարսիկ հաճախորդների համար է աշխատում նաեւ Օսանը: Նրա ծառայությունների 1 ժամը նվազագույնը 100 դոլար է. «Դրանից պակաս տան՝ չեմ գնա»: Թե ինչու է միայն պարսիկներին սպասարկում՝ Օսանն այսպես բացատրեց. «Հայերը շատ կոպիտ ու զզվելի են: Մտածում են, որ էս գործին ենք, փող են տալիս, ուրեմն ինչ ուզեն՝ մեր հետ կանեն: Իսկ պարսիկները շատ բարեհամբույր են: Մի հատ հիմնական պարսիկ կլիենտ ունեմ, ամեն Հայաստան գալուց ինձ մի բան բերում ա: Պարսիկները համ ինձ լավ են վերաբերվում, համ էլ լավ փող են տալիս: Ինձ ասում են՝ խանում Օսան, քեզ ի՞նչ հյուրասիրեմ: Նստացնում են, իրենց ձեռքով չայ սարքում ու հյուրասիրում»: Օսանը 40 տարեկան է: Նա երկու անգամ ամուսնացած է եղել, երկուսն էլ՝ անհաջող: Ամուսնալուծվելուց հետո նա ռեստորաններում երգչուհի է աշխատել, որ իր երկու տղաներին պահի: Մարմնավաճառությամբ նա կարողացել է երկուսին էլ ամուսնացնել, տնով-տեղով ապահովել, ուստի հիմա էլ չի զղջում, որ իր կյանքն այդպես է դասավորվել: Երկու տարի է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում նաեւ Լիլոն: Երկու երեխա էլ նա ունի: Լիլոյի ամուսինը գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել, ընտանիքին էլ ոչ մի բանով չի օգնել: Այս կնոջ պատկերացմամբ՝ մարմինը վաճառելուց ավելի հարմար, ավելի հեշտ ու լավ վարձատրվող աշխատանք չկա. «Սաղ կյանքս չեմ աշխատել: Ոչ մի բան ձեռիցս չի գալիս, վաճառող չեմ կարա աշխատեմ, դաժե գումարել-հանել չգիտեմ»: Առաջին անգամ մարմնավաճառության «համը» Լիլոն տեսել է 23 տարեկանում. «Սկզբում միշտ նույն մարդու հետ էի հանդիպում: Հետո սկսեցին իրա ծանոթները զանգել, տեղ հրավիրել: Ես իմ պաստայաննի կլիենտներն ունեմ: Նրանք հիմնականում տուրիստներ են»: Մարմնավաճառությունը Լիլոյի համար ժամանակավոր գործ է, նա չի պատրաստվում ամբողջ կյանքում այդպես ապրել: Նա այլ պլաններ ունի՝ «ուզում եմ գնալ Հայաստանից, ինձ էս երկիրը չի դզում»: Թե ո՞ւր է գնալու՝ ինքն էլ առայժմ չէր պատկերացնում:

Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր Գրիգորյան
Ամենադիտված