Երևանում 17-ամյա աղջիկ է փորձել ինքնասպան լինել
ՀասարակությունՇտապօգնության խումբը դեղորայքային թունավորում ախտորոշմամբ…
Երեւանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել՝ իրենց տանը անհայտ տեսակի դեղահաբեր խմելու միջոցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը` նշելով, որ ոստիկանությունը մարտի 29-ին այդ մասին հաղորդում ստացել է «Մուրացան» բժշկական կենտրոնից:
«Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը դեղորայքային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երեւան քաղաքի՝ 2001 թվականին ծնված բնակչուհու»,- ասաց Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ մեկնած խումբը պարզել է, որ մարտի 29-ին աղջիկն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է անհայտ տեսակի դեղահաբեր:
Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: