Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Լատվիա
ՍպորտԿանանց Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանը 3 տարվա պայմանագրիր է կնքել Լիեպայայի «Պապիրս» ակումբի հետ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի առաջատարը հանդես է գալիս «Պապիրսի» Մ-20 թիմում: «Պապիրսը» 2017 թվականին դարձել է Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի թիմի կազմում ամենաշատ միավորներ վաստակել էր Ինգա Մանուչարյանը, որի միջին արդյունավետությունը կազմել էր 24 միավոր․ դա ռեկորդային ցուցանիշ էր նրա համար։
2017 թվականին Ինգա Մանուչարյանին շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: