Ամերիկայի ահազանգը. հայ-ամերիկյան նոր ռիսկ
ՔաղաքականությունԼրագիր | Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որն առնչվում էր Հայաստանին հատկացվող տարեկան ֆինանսական օգնությանը, պարզաբանելով, թե թյուր է տպավորությունը, որ Նահանգներն առաջին անգամ Հայաստանին զրկում է օգնությունից:
Դեսպանատաունը պարզաբանում էր, որ իրավիճակն ամենեւին այդպիսին չէ, նաեւ աննախադեպ ոչինչ չկա, եւ առաջին տարին չէ, որ Հայաստանին հատկացվելիք օգնությունը նպատակային մասհանում չէ, այլ այսպես ասած դուրս է բերվում ընդհանուր մի չափաբաժնից, որ նախատեսվում է մի շարք երկրների համար:
Դեսպանատան հայտարարությունն ինքնին պայմանավորված է նրանով, որ հարցը դարձել էր եզրակացությունների պատճառ՝ ուղղակի, թե անուղղակի եզրակացությունների, ակնարկների, որ Նահանգներն այդպիսով Հայաստանի հանդեպ ցուցաբերում է որոշակի դժգոհություն կամ բացասական վերաբերմունք, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս լարվածության աճի համատեքստում:
մանրամասն՝ կայքում