Դարեր ի վեր ձախլիկ լինելը չի ընդունվել հասարակությունների կողմից։ Ավելին, այն համարվել է հիվանդություն կամ սատանայի մարմնավորում։
Այսօր, սակայն, հասարակությունը ձախլիկներին այլևս չի պարտադրում աջլիկ դառնալ։
Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում նոր բացահայտում է տեղի ունեցել։ Խոսքը մարդու՝ ձախլիկ դառնալու գործընթացի և պատճառի մասին է։
Պարզվում է՝ մարդ ձախլիկ ոչ թե դառնում է, այլ հենց այդպիսին ծնվում է։ Ձախլիկությունը փոխանցվում է գեներով։
