19-ամյա ուկրաինուհին «խոսող» ձեռնոց է ստեղծել (տեսանյութ)
LifeՈւկրաինայում բնակվող 19-ամյա ուսանողուհին հատուկ ձեռնոց է ստեղծել, որը կարողանում է մարդու ժեստերը բառերի վերածել։
«te.20minut.ua» կայքի փոխանցմամբ՝ երիտասարդ Թամարա Վաշիլոյին իր ստեղծած ձեռնոցի աշխատանքն ապահովող հատուկ համակարգչային ծրագիրը ստեղծելու հարցում օգնել է վերջինիս դասախոսը՝ Անդրեյ Նեդոշիտկոն։
Ներկայացնում ենք երիտասարդ աղջկա հրապարակած տեսանյութը, որում վերջինս անձամբ ցուցադրում է, թե ինչպես և ինչ սկզբունքով է իր հայտնագործությունն աշխատում։