Չեմպիոնների Լիգա առանց Մեսսիի՞. արգենտինացու վնասվածքը, կարծես թե, սպասվածից լուրջ է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինումը ձգձգվում է: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով, ռիսկ կա, որ արգենտինացին չի հասցնի վերականգնվել մինչև ապրիլի 4-ը և բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ առաջին հանդիպումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին բաց կթողնի «Սևիլիա»-ի դեմ Լա Լիգայի 30-րդ տուրի հանդիպումը:
Հիշեցնենք՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն աջ ազդրի մկանային վնասվածք ունի, որի պատճառով բաց թողեց Իտալիայի (2:0) և Իսպանիայի (1:6) դեմ ընկերական հանդիպումները:
Նյութի աղբյուրը՝ այստեղ