Հայերեն

Ցուլեր՝ զգույշ եղեք․ օրվա աստղագուշակը

Life

Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա, նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք գործեր կձախողեն, անիմաստ գումար կվատնեն:

Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր ,ապագային վերաբերող հարցերի շուրջ տարաձայնություններ: Անսպասելիորեն աջակցություն կստանաք նրանցից, ովքեր միշտ հակառակվել են ձեզ: Իսկ համախոհներն իրենց տարօրինակ կպահեն, ձեր մտահաղացումներին հավանություն չեն տա:

Ցուլ: Առավել զգուշավոր եղեք՝ անծանոթ տղամարդու հետ շփվելիս, հատկապես, եթե վերջինս անչափ հմայիչ է: Նա, հաշված րոպեների ընթացքում, կարժանանա ձեր համակրանքին և վստահությանը, սակայն հետագայում չի արդարացնի իրեն,և վատագույն դեպքում, կարող է հարված հասցնել ձեր ինքնագնահատականին: Այսօր անգամ գործնական հարցերը ցանկալի է քննարկել թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական մոտեցում պահանջող, կարևոր մասնագիտական խնդիրներ լուծելու համար: Կարող եք ձեռք բերել անսովոր իրեր: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք կարող են ձեզ համար հուսալի գործընկերներ, անշահախնդիր աջակիցներ, հաճելի զրուցակիցներ լինել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից՝ օրը բարեհաջող կդասավորվի: Եթե ցանկանում եք այն անմոռանալի դարձնել, ապա գործի դրեք ձեր վառ երևակայությունը, ուշադիր եղեք ներքին ձայնի հուշումներին:

Հնարավոր են անսպասելի գումարային մուտքեր: Մի շտապեք ծախսել դրանք, փորձեք որոշ խնայողություններ անել: Այսօր ֆինանսական բոլոր հարցերն արժե լրջորեն ծանրութեթև անել:

Խեցգետին: Իրադարձություններով հագեցած,անմոռանալի օր է սպասվում: Աստղերն այսօր ձեր կողմից են: Պահանջվում է միայն խնայել սեփական ուժերը, հանգամանքներին դեմ դուրս չգալ, այն դեպքերում, երբ ի զորու չեք որևէ բան փոխել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ սիրային: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են առաջին հայացքից սիրահարվել, զգացմունքները փոխադարձ կլինեն:

Օրը հարմար է աշխատելու, նոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրոնանալ և լուծումներ տալ բոլոր խնդիրներին: Ձեռք կբերեք նոր աջակիցներ: Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է:

Առյուծ: Առավոտյան կարող են որոշ հարցեր ծագել, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:Կփորձեք խելամիտ գտնվել, և անիմաստ խնդիրներ չստեղծել թե ձեր և թե շրջապատի համար: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն, իսկ մեղավորը ոչ այնքան հանգամանքներն են, որքան հակառակորդները:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող կդասավորվի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, նոր կապեր, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումները տրամադրություն կբարձրացնեն,գնումները կզվարճացնեն:

Կույս: Այսօր ֆինանսական կորուստների, մասնագտական ձախողումների վտանգը մեծ է: Այն կարող է հանգեցնել եկամտի կրճատման: Պետք է առավել զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ամեն տեսակ խոսակցությունները, բամբասանքները կարող են լուրջ վնաս հասցնել:

Նպատակահարմար օր է ընկերական, ոչ պաշտոնական շփումների համար: Կարող եք հանդիպել նրանց, ում վաղուց չեք տեսել: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում: Գիտեք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:

Կշեռք: Այսօր ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի: Օրվա սկզբից դրական կտրամադրվեք, կպահպանեք լավատեսությունը, հոգեկան հավասարակշռությունը, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գնահատեք դրանք հանգիստ, առանց շտապելու: Փորձեք առաջնորդվել առողջ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով:

Թեև տանը հնարավոր են մանր անախորժություններ, մտերիմների հետ լավ հարաբերությունները կպահպանվեն: Երեկոյան միջոցառումների մասնակցեք: Դրական լիցքեր կստանաք թե բարձրաշխարհիկ հավաքույթներից, և թե ընկերական խնջույքներից:

Կարիճ: Կարող են լուրջ խնդիրներ ծագել նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր անվերջ ներքին և արտաքին պայքարի մեջ են: Այսօր փորձեք դուրս գալ սովորական դարձած այդ հոգևիճակից: Լավատեսորեն տրամադրվեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Հարաբերություններում ճկուն եղեք, հարկ եղած դեպքում կարող եք զիջումների գնալ, այսօր դա ձեր օգտին է:

Ֆիզիկական աշխատանք կատարելիս, մարզվելիս զգույշ եղեք, քանզի վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք նաև մարտարվեստի պարապմունքներից:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի, սակայն հետագա ընթացքը հիմնականում կախված կլինի ձեր կայացրած որոշումներից: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան գործնական ոլորտում որոշ դրական փոփոխություններ կատարել,ամրապնդել մասնագիտական դիրքերը, ինչպես նաև ստիպել շրջապատին մոռանալ անցյալում թույլ տված սխալները:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Անկեղծ հաճոյախոսություններ կլսեք: Երեկոյան կարող եք լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն, կկարողանաք գլուխ հանել դրանցից, նաև շահույթ ստանալ, նոր հեռանկարային կապեր հաստատել: Այսօր ձեզնից շատ բան չի պահանջվի: Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք, եթե իրադարձություններն արագ են փոփոխվում և չեք հասցնում ծրագրեր կազմել, ապա իմպրովիզների դիմեք:

Նշանի շատ ներկայացուցիչների համար երեկոն հրաշալի կդասավորվի: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ անկեղծ մարդկանց հետ: Փորձեք ժամանակ հատկացնել մտերիմներին, նրանք ձեր ուշադրությոն կարիքը շատ ունեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Գործնական եք տրամադրված, ընձեռնված ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չեք թողնի: Լավ տպավորությոն կթողնեք բոլոր նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Ազդիցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է ընտրության առջև կանգնեք, լավ մտածեք, թե որն ընտրել՝ կարիերան, թե անձնական երջանկությունը:

Հրաշալի օր է առք ու վաճառքի հետ կապված գործարքներ կնքելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:Երեկոյան զբոսնեք, լիցքաթափվեք, մոռացության տվեք բոլոր խնդիրները:

Ձկներ: Հրաշալի օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Գումար վաստակելու, շահեկան գործարքներ կնքելու հնարավուրություն կունենաք: Կաջակցեն բոլոր նրանք, ում երբևէ օգնել եք: Ցանկացած հարցում կարող եք ապավինել մտերիմներին, վերջիններս միշտ ձեր կողմից են:

Ուղևորություններն առավել լավ կդասավորվեն և անմոռանալի կդառնան, եթե սիրելին ընկերակցի ձեզ: Հնարավոր են հաճելի զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, սիրո խոստովանություններ, որոնք լիովին կփոխեն ձեր կյանքը:

 

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված