17-ամյա աղջկան բռնաբարած երկու տղամարդուն մերկացրել են ու դուրս հանել փողոց (տեսանյութ)
Աշխարհ
Հնդկաստանում 17-ամյա աղջկա բռնաբարության համար մեղադրվող երկու տղամարդուն մերկացրել են եւ ստիպել քայլել փողոցով: Զայրացած մաբոխը, մինչեւ հանցագործներին ոստիկաններին հանձնելը, ապտակներ է տալիս եւ հարվածում նրանց: Միջադեպը տեղի էր ունեցել Արունատալ Պրադեշ նահանգում, գրում է Sun-ը:
Տղամարդիկ մեղադրվում են այն բանի համար, որ խմբակային բռնաբարության են ենթարկել սոցիալական ցանցում նրանցից մեկի հետ շփված աղջկան: Տուժածի խոսքով՝ ժամադրության ժամանակ նրան 4 տղամարդ է բռնաբարել: Ոստիկանությունը փնտրում է նաեւ մյուս երկու կասկածյալներին: