Հայերեն

Աղջիկների անկյուն․ ինչպես կարելի է մարզել հեշտոցի մկանները

Life
 
 
 

 

Կեգելն ու հեշտոցի կառուցումը

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որոշեցի թարգմանել ռուսալեզու, արդեն
վաղուց շրջանառվող «вумбилдинг» հապավումը (вагинально управляемые мышцы`
ռուսերենից թարգմ.՝ «հեշտոցի կառավարվող մկաններ», building`անգլերենից
թարգմ.՝ կառուցում): Ամենահարմարը, ոնց որ թե, «հեշտոցաշինությունն է»:

Ըստ լեգենդների՝ թայլանդական սեքս-տիրուհիները, ճապոնական գեյշաները,
չին կայսերական սիրուհիներն ու հունահռոմեական օրգիաների փերիներն
այնքան վարժ էին կառավարում իրենց վագինալ մկանները, ինչպես աստեղային
պատերազմների ջեդայներն՝ իրենց լուսաթրերը: Ենթադրվում է, որ հեշտոցի մկանները
սքանչելիորեն մարզելու արդյունքում երկնային հաճույքներ կարելի է ստանալ, ինչպես
նաեւ պարգեւել սեքս-զուգընկերոջը: Բայց առաջարկում եմ լեգենդներից ու
սեքս-փերիներից տեղափոխվել 1947թվական:

Առնոլդ Կեգել (1894-1981)՝ գերմանական արմատներով ամերիկացի գինեկոլոգ,
Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտի Բժշկական ամբիոնի պրոֆեսոր:
1947-ին Կեգելն արտոնագրեց  «Կեգելի մարզասարքը», իսկ 1952-ին
գիտնականը մշակեց ու ներկայացրեց «Կեգելի վարժությունները»: Տարածված կարծիք
կա, որ Կեգելի վարժությունները մարզում են հեշտոցի մկանները: Իրականում, սա
ճիշտ չէ: Բուն հեշտոցում կա մեկ հարթ մկանային հյուսվածք, որը կամավորապես
կառավարել հնարավոր չէ: Դրա փոխարեն կա կոնքի հատակ, որի մկաններն ու ուժը
միանգամայն կառավարելի են եւ մարզման ենթակա:
  

Ինչպես մարզել հեշտոցը


Կոնքի հատակի մկանների լարումը՝ որպես վարժություն, հեշտ է զգալ, եթե փորձենք
ձգել հեշտոցի մուտքի հատվածը, ինչպես միզելու ցանկությունն ենք զսպում, հետո
թուլացնել հեշտոցը, ինչպես մատները կամ որեւէ այլ առարկա մտցնելիս: Կեգելի
վարժությունները ցանկալի է հետաձգել, եթե առկա է հղիություն,
մենստրուացիա կամ գինեկոլոգիական բուժման որեւէ ընթացք:

Կոնքի հատակի մկանների մարզումը, այլ կերպ ասած՝ Կեգելի
վարժությունները, գերազանց կանխարգելում են տարիքային կամ
հետծննդաբերական անմիզապահությունը, հեշտացնում ծննդաբերության ընթացքը,
բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունն ու թույլ են տալիս
առավել ուժգին սեքսուալ հաճույքներ զգալ: Պայմանավորված անհատական
ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ բախտը կարող է ժպտալ, ու նման
վարժություններով կարող եք սովորել հասնել օրգազմի առանց սեռօրգաններին
առհասարակ դիպչելու, այսպես ասած՝ «օդի մեջ»:


Հեշտոցի սեքսուալ «մարզիչ-խաղալիքները»


Տեսականին, իհարկե, ահռելի է: Բայց ես ընտրել եմ ամենագեղեցիկներն ու
գայթակղիչները: Մարզվել պետք է ոգեւորված եւ մոտիվացված՝ էսթետիկ սարքիկներով:

1. Մինիմալիզմի սիրահարների համար

Մոդելի անունը՝ Toyz4lovers Pussynut Double:
Մոտավոր արժեքը դրամով՝ 16.000:

Սարքը նախատեսված է որոշակիորեն մարզված կանանց համար: Ունի 3 սմ
տրամագիծ եւ 70 գրամ քաշ: Բաղկացած է երկու գնդիկից: Կառուցված է ըստ
հանրահայտ սկզբունքի. յուրաքանչյուր գնդում տեղակայված է ոչնչով չամրացված,
ազատ շարժվող փոքրիկ գնդիկ, որի շնորհիվ վարժությունների ընթացքում
ծանրության կենտրոնն անընդհատ փոխվում է, իսկ մկանները ռեֆլեքսորեն
շարժվում են ի պատասխան:

2. Գլամուրային նմուշ

Մոդելի անունը՝ OVO Loverballs L
Մոտավոր արժեքը դրամով՝ 20.500

Հավաքածուի մեջ ներառված է 4 գունդ՝ 35 եւ 45 գրամներով: Սա թույլ է տալիս
տարբեր քաշեր համակցել ու աստիճանաբար քաշն ավելացնել: Բոլոր գնդերը նույն
չափսի են՝ 3,3սմ, ամրակներով հանդերձ՝ 3,7սմ: Դրանք տեղադրվում են ամուր
սիլիկոնե ամրակների մեջ ու չեն կարող կորչել: Օգտագործելուց հետո պարտադիր է
ամրակից հանել ու լվանալ գնդիկները՝ խուսափելու համար արանքներում
կուտակվող մանրէների բազմացումից:

3. Բարձր արդյունավետություն

Մոդելի անունը՝ Dr.Laura Berman Juno Weighted Pelvic Exerciser
Մոտավոր արժեքը դրամով՝ 22.000

Լորա Բերմանը հոգեբուժության ու գինեկոլոգիայի ոլորտներում մասնագիտացած
բժշկուհի է, ով սեփական անվան մակնիշով սարք է արտոնագրել ու արտադրել: Տեսքը
չի գայթակղում առանձնապես, բայց արժեքի ու արդյունավետության համադրությունը
շատ ոգեւորիչ է: Ջունոյում տեղակայված է միանգամից մի քանի ծանր գնդիկ՝
տարբեր քաշերով ու տրամագծերով: Մարզվել կարելի է՝ սկսելով
ամենափոքրից: Սա նման է գլամուրային նմուշին, բայց այստեղ գնդիկները հաստատ չեն
կորչի:

4. Բարձր տեխնոլոգիաների հարմարավետությունը

Մոդելի անունը՝ kGoal
Մոտավոր արժեքը դրամով՝ 72.000

Այս սարքի ստեղծման համար գումարը հավաքվել է քրաուդֆանդինգի միջոցով:
Գաղափարը լավն է ու իրեն լիովին արդարացրած: Սարքը պետք չէ ուժով պահել
հեշտոցում. այն ուռուցիկ է եւ պինդ տեղադրվում է հեշտոցի պատերի արանքում:
Հաջորդ քայլով հանդես է գալիս բջջային հավելվածը, որով կարելի է նշել անցած
ու սպասվելիք մարզումների պլանը: Այս սարքը կարելի է նաեւ կրել. այն չի
խանգարում նստելուն, քայլելուն ու կռանալուն:

5. Շքեղություն հեշտոցում

Մոդելի անունը՝ Lelo LUNA Beads LUXE
Մոտավոր արժեքը դրամով՝ 1.494.000

Փառահեղ հեշտոցի գնդիկներ կամ հեշտոցի փառահեղ գնդիկներ՝ այս
հավաքածուն նվիրելիս բնորոշումն ընտրեք ինքներդ: Ձուլված են բացառապես ոսկուց,
ունեն 3,5 սմ տրամագիծ: Նախատեսված են այն կանանց համար, ովքեր ամեն ինչ տեսել
են, ամեն ինչ ունեն, բայց անձեռք օրգազմը դեռ չի ստացվում: Այս ոսկյա գնդիկները,
որոնք զարդի են նման, ոգեշնչելու բոլոր շանսերն ունեն, հարկավ:

Եզրակացության փոխարեն

Սեքսոլոգները մշտապես նշում են, որ անօրգազմիան մեծ խնդիր է Հայաստանում:
Այսինքն՝ նման սարքերը, Կեգելն ու հեշտոցային մարզումները կարող են
արդյունավետորեն պայքարել դրա դեմ: Դե, ուրեմն բարի գալուստ եմ մաղթում այս
ամենին ու նման սարքեր նվիրելու մշակույթին:  Հատկապես, որ գնային
տեսականին շատ մեծ է: Հատկապես, որ կարելի է առցանց եւ թաքուն
պատվիրել, կարիք չկա Հայաստանում գոյություն չունեցող սեքս-շոփ մտնել: Ու
հատկապես, որ միջին վիճակագրական կինը Հայաստանում(եռամսյա կտրվածքով)
մազերը ներկելու վրա ավելի շատ գումար է ծախսում, քան մեկ սարքի միանվագ
գնումը կկազմի: Ասեմ ավելին, եթե կնոջ անօրգազմիայի հարցը լուծվի, միգուցե նա
կարիք չունենա ամեն ամիս մազի գույն փոխել: Այո, ստաբիլ օրգազմը հրաշքներ է
գործում:
 
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված