Նկարներ, որոնցում յուրաքանչյուր աղջիկ կգտնի իրեն
Life
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի 24-ամյա բնակչուհի Տակիրա Յակոբսն ամուսնացած է և 1-ամյա դուստր ունի: Կինը զբաղվում է նկարչությամբ ու պատկերում իրեն, իր ընտանիքն ու այն ամենը, ինչ տեսնում է իր շուրջ:
Տակիրայի նկարազարդումները լի են ջերմությամբ ու մայրական քնքշանքով, ինչպես նաև՝ հումորի զգացողությամբ ու նուրբ հեգնանքով:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Տակիրան հրապարակում է իր զվարճալի աշխատանքներն Instagram-ում ու Twitter-ում` ուրախացնելով իր հետևորդներին նորանոր նկարազարդումներով:
Ստորև ներկայացնում ենք Տակիրայի նկարազարդումները, որոնցում յուրաքանչյուր կին կտեսնի իրեն.

- Ինչպե՞ս ես հաղթահարում անհանգստությունը:
- Կներես, ի՞նչ:

-Փոքրիկս, ես տանն եմ:
- Հայրի՜կ:
- Օ, նվերներ: Վայ, պետք չէր...
- Հեյ, փոքրիկս, սա քեզ համար:
- Սիրելիս, իսկ ինձ համար ի՞նչ ես բերել:
- Համբո՞ւյր:

- 25 րոպե դիմահարդարում եմ արել, հիանալի տեսք ունեմ:
- Մայրի՜կ:

Հանգստյան օրվա ռեժիմ
Միացրած, անջատած

Ամեն անգամ, երբ կծու ուտելիք եմ ուտում:
- Մմմմ, համեղ է:
