Սիրային ժամադրություն ռոբոտ-աղջկա հետ․ Ուիլլ Սմիթը փորձել է «կպցնել» նրան / տեսանյութ
LifeԱմերիկացի դերասան եւ հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ժամադրության Է գնացել ռոբոտ Սոֆյայի հետ: Տեսագրությունը հրապարակված Է նրա You-Tube-ալիքում: Կայմանյան կղզիների հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Սմիթը փորձել Է սիրախաղ սկսել անդրոիդի հետ, անհաջող կատակներ Է արել ու ցանկացել Է համբուրել Սոֆյային:
Բայց ստացել Է մերժում եւ «ընկերներ մնալու» առաջարկություն: Ռոբոտը նաեւ քննադատել Է կատարողի երաժշտական ստեղծագործությունը: Սոֆյա ռոբոտին ստեղծել Է Hanson Robotics ընկերությունը, անդրոիդին ակտիվացրել են 2015 թվականին: Նա կարողանում Է արտահայտել 60 հույզ եւ ոչ բարդ զրույցներ վարել: 2016 թվականին տված հարցազրույցներից մեկում Սոֆյան դրական պատասխան Է տվել այն հարցին, թե ինքը կսպանի արդյոք մարդկանց: 2017 թվականի հոկտեմբերին Սոֆյան ստացել Է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն. դա աշխարհում ռոբոտին քաղաքացիություն տալու առաջին դեպքն Է: