Բարձր ճշգրտությամբ հեռահար հարվածներ. Ռուսաստանը ցուցադրել է, թե ինչպես է պատերազմ վարելու
ԱշխարհՌուսաստանը բարձր ճշգրտությամբ հեռահար հարվածներ հասցնող նոր զինատեսակ է ստեղծում: Ռուս զինվորականների կարծիքով՝ ապագա պատերազմների ժամանակ հաջողությունը կապահովի անօդաչու սարքերի և նոր սերնդի թևավոր հրթիռներով տիեզերական համակարգերի համադրությունը և հեռահար տարբեր զինատեսակների օգտագործումը: Դրա հետ մեկտեղ ապագայի պատերազմները կներառեն նաև տնտեսական, քաղաքական և տեղեկատվական բաղադրիչներ:
«Առաջնահերթ ոչնչացման կենթարկվեն հակառակորդի տնտեսական օբյեկտները և պետական կառավարման համակարգը: Բացի զինված պայքարի ավանդական ոլորտից, ակտիվորեն ներգրավված կլինեն նաև տեղեկատվական ոլորտը և տիեզերքը»,- ասել է Ռուսաստանի գլխավոր շտաբի տնօրեն, գեներալ Վալերի Գերասիմովը:
Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը պետք է միջոցներ ներդնի նոր զինատեսակների ստեղծման համար, ինչպես նշել է գեներալը: «Իրականացվում են ռազմական կառավարման և կապի ժամանակակից միջոցների մշակման աշխատանքներ, որոնք ինտեգրված կլինեն մեկ միացյալ տեղեկատվական տարածության մեջ»,- նշել է գեներալը:
Եզրահանգումը, որ պիտի կատարեն արևմտյան վերլուծաբանները, այսպիսին է՝ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հեռահար հետախուզության միջոցների ստեղծմանը:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար անհանգստացնող փաստ է այն, որ եթե Ռուսաստանը իրականացնի իր ծրագրերը, ապա հնարավորություն կունենա ճշգրիտ հարվածներ հասցնելու Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքների խորքերում: Դա նշանակում է, որ ռուսական զինուժը կարող է ոչնչացնել այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի տարածքում գտնվող ավիաբազաները: