Վոլեյբոլիստուհուն վռնդել են թիմից՝ չափազանց սեքսուալ նկարներ տեղադրելու համար․ լուսանկարներ
ՍպորտՎոլեյբոլիստուհուն վռնդել են Ցինցինատիի համալսարանի թիմից այն բանի համար, որ նա իր մարզիչին չափազանց սեքսուալ է թվացել։ Այս կապակցությամբ 19-ամյա Շալոմ Իֆեանյին դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ մեղադրելով Մոլլի Ալվիին ռասսայական և սեռական խտրականության մեջ,– հաղորդում է New York Post-ը։
Աղջկա կարծիքով իրեն հանել են թիմից, քանի որ ինքը չի համապատասխանում համալսարանում ստեղծված՝ վոլեյբոլիստուհու կանխակալ կերպարին։ Դատարանին ներկայացված դիմումին աղջիկը կցել է նաև իր և մարզիչի նամակագրությունը, որտեղ մարզիչը դժգոհ էր, որ իր ենթական սոցցանցերում լուսանկարներ է տեղադրում և խնդրել է հեռացնել անկեղծ լուսանկարները։
Շալոմը ջնջել է նկարները, սակայն 2017 թվականի ամռանը նրան միևնույնն է վռնդել են թիմից։ Իր որոշման մասին մարզիչը հայտաարել է, երբ շալոմը հիվանդանոցում է եղել՝ ծնկի վիրահատությունից հետո։ Այժմ, դատական քննության պատճառով աղջիկը չի կարողանա վոլեյբոլ խաղալ նաև ուրիշ դպրոցում՝ 2018-19 թվականների ընթացքում։ Արդյունքում նա կզրկվի սպորտային կրթաթոշակից և չի կարողանա վճարել ուսման վարձը։ Այդ պատճառով հիմա աղջիկը փորձում է վնասների փոխհատուցում պահանջել։