Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է հարբած աղջկան շալակել ու տարել է բռնաբարելու․ տեսանյութ
ԱշխարհՍտամբուլ Թաքսիմի հրապարակին կից ակումբներում զվարճանալուց հետո երկու ընկերուհիներից մեկին անծանոթ տղամարդը շալակած տարել եւ բռանաբարել է։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ երկու ընկերուհիները Թաքսիմի ակումբներից մեկից լուսադեմին դուրս են եկել տուն գնալու համար, հարբած լինելու պատճառով չեն կարողացել քայլել եւ նստել են մայթին։ Այդ ընթացքում մի տղամարդ է մոտեցել գրեթե ուշագնաց կանանց եւ նրանվցից մեկին շալակած տարել։ Ընկերուհին փորձել է միջամտել, սակայն ֆիզիկապես ոչինչ անել չի կարողացել։
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը ուշագնաց կնոջը շալակած տարել է մի կիսակառույց շինություն եւ բռնաբարել։ Երբ կինը ուշքի է եկել առավոտյան եւ տեսել է ամբողջովին մերկ է, տղամարդը նրան ասել է, թե նրա համաձայնությամբ են հարաբերություն ունեցել։
Կինը մի կերպ դուրս է պրծել տղամարդու ձեռքերից եւ դիմել ոստիկանություն։
Ոստիկանությունը փողոցի տեսախցիկների օգնությամբ գտել է կասկածյալին ու ձերբակալել։