Հայերեն


Երևանում 20-ամյա փրկարարը «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

20-ամյա Ազատ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել մի արարքի համար, որի որակումը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում է հայտնվել քրեական օրենսգրքում, և որը առաջիկայում կարող է ավելի հաճախադեպ դառնալ:

Ազատ Ն.-ն մեղադրվել է էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի միջոցով 14-ամյա աղջկա նկատմամբ «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի «Ֆեյսբուք» կայքով հանդես գալով «Անհայտ արվեստագետ» օգտատիրոջ տվյալներով, ապա՝ «Whats up» ծրագրով՝ Ազատ Ն.-ն իր համար ակնհայտ 16 տարին չլրացած՝ 2002 թվականի հոկտեմբերին ծնված աղջկա՝ Վերայի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ՝ ուղարկել է պոռնկագրական լուսանկարներ, սեքսուալ բնույթի թեմաներով զրույցներ է վարել՝ «նպատակ ունենալով գրգռել աղջկա սեռական բնազդն ու առաջացնել անառողջ սեռական հետաքրքրություն»:

Դատարանում ամբաստանյալը միջնորդել է քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:

Մեղադրողը, տուժող աղջիկն ու վերջինիս օրինական ներկայացուցիչը չեն առարկել գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Ամբաստանյալ Ազատ Ն.-ն դրական է բնութագրվել ուսումնական հաստատության կողմից՝ նա, պարզվել է… ապագա փրկարար է, սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ազատ Ն.-ի կողմից ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստական հանգամանքներին, անհրաժեշտ է համարել պատժի միջոցով «ուղղել» Ազատ Ն.-ին ու կանխել հետագա հնարավոր հանցագործությունները՝ այդ կերպ նպաստելով ամբաստանյալի իրավահպատակ վարքագծի ձևավորմանն ու նրա վերասոցիալականացմանը:

Ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել քրեաիրավական ներգործության միջոց, որն անմիջականորեն պետք է ներգործի ամբաստանյալի վրա՝ ունենալով կանխարգելիչ բնույթ:

Դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ պետք է նշանակվի իրական պատիժ, որը նա պետք է կրի:

Քրեական գործով քաղհայից պահանջ չի ներկայացվել, դատական ծախսեր չեն արձանագրվել:

Ընդհանուր իրավասության դատարանը Ազատ Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6 –րդ կետով և դատապարտել է 2 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Ազատ Ն.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնին
Ամենադիտված