Արտակարգ ռեժիմ . կարող է իրավիճակ փոխվել
ՔաղաքականությունԼրագիր | «Ոչ Էդուարդ Շարմազանովին, ոչ էլ պարոն Փաշինյանին իրավունք չի տրվում խոչընդոտել ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ քվեարկել: Ինչքան Սահմանադրությունն ամրագրել է պարոն Փաշինյանի իրավունքները որպես քաղաքական փոքրամասնություն, այնքան էլ Սահմանադրությունը ամրագրել է քաղաքական մեծամասնության իրավունքները, և մենք պարտավոր ենք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքներն ամբողջ ծավալով իրականացնել», ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարում պատրաստ են փակել Բաղրամյան պողոտան, որ պատգամավորները չկարողանան գնալ քվեարկության:
Նիկոլը բավական գործուն մեխանիզմ է առաջարկում, առավել եւս՝ խաղաղ պայքարի տրամաբանության մեջ: Նման նախադեպ Հայաստանում կա, երբ 1989 թ. ժողովուրդը պատգամավորներին ստիպեց քվեարկել Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշման համար: Այն ժամանակ իշխանությունը փակել էր Գերագույն խորհրդի շենքը, եւ պատգամավորները նիստ արեցին Օպերայի շենքում:
մանրամասն՝ կայքում