Հայերեն

Նոր Արեշում օրը ցերեկով 10-ից ավելի կրակոցով սպանել են 57-ամյա տղամարդու

Ամենաընթերցված

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Ղանդիլյանի գործի դատական քննությունը:

39-ամյա Գագիկ Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Ղանդիլյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփուշտներով հանդերձ:

2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 13-ի սահմաններում Գագիկ Ղանդիլյանը «Նիսան» մեքենայով անցել է Երևան քաղաքի Նոր Արեշի 28 փողոցով, տեսել է իր տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանին:

Մեղադրական եզրակացության ուշագրավ ձևակերպմամբ՝ Գագիկ Ղանդիլյանը, իր տան շեմին նստած Ասոյանին տեսնելով, հանկարծ վերհիշել է, որ… 5 տարի առաջ` 2010 թվականին, ինչ-որ մի հեռախոսազրույցի ժամանակ Ասոյանն իր հետ խոսել է հայհոյանքով:

Հիշելուն պես՝ Ղանդիլյանի մոտ արթնացել է Ասոյանին կյանքից անհապաղ զրկելու ցանկություն:

Նա մեքենան վարել-հասել է Էրեբունի փողոցում գտնվող իր շենքին, մտել է բնակարան, վերցրել է լիցքավորված ինքնաձիգը, նորից նույն դիտավորությամբ նստել է նույն «Նիսան» մեքենան, դարձյալ գնացել է Նոր Արեշի 28 փողոց: Մեքենան կանգնեցրել է ճանապարհի երթևեկելի մասում՝ հենց Ասոյանի տան մոտ, լիցքավորված ինքնաձիգը ձեռքին իջել է մեքենայից, ինքնաձիգը պահել է տան շեմին նստած, ոչինչ չկասկածող Ասոյանի ուղղությամբ ու կրակել է:

Ստացած վնասվածքներից Վաղարշակ Ասոյանը մահացել է:

Իսկ Գագիկ Ղանդիլյանը նստել է մեքենա ու հեռացել է:

Նույն օրը նրան առել են արգելանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Գագիկ Ղանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Գործով վկաներից մեկը հենց սպանվածի անչափահաս թոռն է: Երեխան կրակոցները լսել, վազել-մոտեցել է մահացու վիրավոր պապիկին ու, ըստ հարազատների, լսել է տուժողի վերջին՝ զարմացած խոսքերը. «Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին»:

Ըստ գործի տվյալների՝ ինքնաձիգի կրակոցները արձակվել են, ու մարդն իր տան շեմին սպանվել է օրը ցերեկով, հենց փողոցում՝ Նոր Արեշի 28-րդ փողոցում, որտեղ բնակելի տներ կան, մարդիկ են ելումուտ անում:

Փողոցում թափված են եղել կրակված պարկուճները՝ 10 հատ պարկուճ առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը անհամաձայնություն է ունեցել արարքի որակման առումով՝ կատարվածը համարելով ոչ թե պարզապես դիտավորյալ սպանություն, այլ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կամ առնվազն՝ խուլիգանական դրդումներով…

Փաստաբանն իր անհամաձայնությունը հայտնել է ինչպես գործի նախաքննության ավարտին՝ նախաքննական մարմնին, այնպես էլ դատարան է դիմել միջնորդությամբ, որ գործով արարքին սխալ քրեաիրավական գնահատական տալու պատճառաբանությամբ նախագահողը գործը վերադարձնի մեղադրողին:

Գործով տուժող կողմը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Ամբաստանյալն իր կենսագրական տվյալները ներկայացնելով՝ ասել է, թե նախկինում դատված չի եղել, ունի թերի բարձրագույն կրթություն՝ չի ավարտել պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետը: Իր խնամքին ամբաստանյալն ունի երեք անչափահաս երեխաներ՝ 12, 11 և 7 տարեկան:

Ամբաստանյալն ասել է, թե առողջական խնդիրների պատճառով չի զորակոչվել՝ վիրահատված է մի երիկամը: Ըստ Ղանդիլյանի՝ ինքն ունի «հոգեկան խնդիրներ», այսինքն՝ շուտ բռնկվող է ու գլխացավեր է ունենում, «բանտում բուժում եմ ստացել»:

Ղանդիլյանը հիմնականում Ռուսաստան է մեկնել՝ արտագնա աշխատանքի:
Այս գործով դատական քննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր: Ամբաստանյալի շահերի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդությամբ դատարանը նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն:
Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորել է, որ դեռ նախաքննության ժամանակ, երբ այցելում էր ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին, նրա վարքագծում, խոսակցության, մտածելու և ընկալելու մեջ նկատել է տարօրինակություններ: Պաշտպանն իր պաշտպանյալի տարօրինակության դրսևորումներից մեկն էլ համարել է 5-6 տարի առաջ ինչ-որ հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայհոյանքի պատճառով տուժողին իր տան շեմին սպանելը:
Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 8-ի առավոտյան Գագիկ Ղանդիլյանը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 47-րդ խցի սանհանգույցում, սավանից պատրաստված պարանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Այդ հանգամանքը ևս պաշտպանի մոտ կասկածներ էր առաջացրել իր պաշտպանյալի հոգեկան հավասարակշռության, հոգեկան առողջության կամ՝ սպանությունը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարած լինելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ սպանությունը որևէ կոնֆլիկտային իրավիճակով պայմանավորված չի եղել, որ Գագիկ Ղանդիլյանի մոտ առաջանար հոգեկան որևէ պոռթկում:

Գագիկ Ղանդիլյանը ՔԿՀ-ում նյարդահոգեբույժի հսկողության տակ է հետևյալ ախտորոշմամբ. «Հետտարվմատիկ էնցեֆալոպաթիա, ասթենո-նևրոտիկ համախտանիշ: Անձի էմոցիոնալ «աֆեկտիվ» անկայուն խանգարում»:

Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունն ավարտվել է, դատարանում հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը:

Հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ուենալով հանդերձ՝ ըստ փորձաքննության եզրակացության, Գագիկ Ղանդիլյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա գիտակցել է իր գործողությունները, հաշիվ է տվել իրեն:

Գագիկ Ղանդիլյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության մասով՝ եզրակացության մեջ մանրամասն նշված է, որ Ղանդիլյանի ինտելեկտը համապատասխանում է նրա կրթական մակարդակին ու կենսափորձին, մտածողական գործողությունները նա հեշտությամբ է կատարում, հասկանում է ասվածի փոխաբերական իմաստը:

Որպես Ղանդիլյանի բնավորության գծեր՝ փորձագիտական եզրակացության մեջ առանձնացված են «հետաքրքրասիրությունը, ջանասիրությունը, համառությունը, խոցելիությունը, պատվի, արժանապատվության զգացումը»:

Ղանդիլյանը փորձաքննության ժամանակ մի քանի անգամ կրկնել է, որ սպանությունը «պահի ազդեցության տակ է կատարել», զղջում է կատարածի համար:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սպանության պահին Գագիկ Ղանդիլյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա դեպքի պահին եղել է հուզված ու սրտնեղված…

Դատավարության կողմերը ժամանակ խնդրեցին՝ համալիր փորձաքննության եզրակացություններին ծանոթանալու համար:

Տուժող կողմը մեր զրույցի ժամանակ կասկածելի համարեց, որ սպանության պատճառը կարող էին լինել վեց տարի առաջ ինչ-որ վերացական հեռախոսազրույց ու հայհոյանք:

Ըստ տուժող կողմի կասկածների՝ Գագիկ Ղանդիլյանին, հնարավոր է, օգտագործել ու սպանության է մղել մի երրորդ անձ, ով այդպես էլ մնացել է ստվերում: Հնարավոր է՝ այդ անձը կամ սուտ տեղեկություններ է հայտնել ամբաստանյալին ու նրան վախեցնելով կամ զայրացնելով՝ հասցրել է սպանություն կատարելու պատրաստակամության, կամ, միգուցե, վճարել է սպանության համար…

Տուժող կողմը նույնիսկ որոշակի կասկածներ ունի՝ կոնկրետ անձի վերաբերյալ, ով մտերիմ է եղել սպանվածի հետ, իսկ սպանությունից հետո գույք է ձեռք բերել ու այլ ծախսեր է կատարել…

Տուժող կողմի խոսքերով՝ սպանվածի մեքենայից անհետացել է նաև պարտքացուցակը, իրենք գույքային վնասներ են կրել…

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա ամբաստանյալը: Տուժողի կնոջ խոսքերով՝ ինքը պատրաստ է անգամ ամբաստանյալի նկատմամբ ավելի ներողամիտ լինել, եթե նա ճիշտն ասի՝ ինչո՞ւ է կրակել իր ամուսնու վրա, ո՞րն է եղել սպանության իրական դրդապատճառը…

 

1in.am

Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը
Ամենադիտված