Հայերեն


«30 տարեկան եմ, դեռ օրգազմ չեմ ստացել»․ քաղաքացիների հարցերը՝ սեքսոպաթոլոգին

Հասարակություն

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է  հարցերի հերթական խմբաքանակին:

 

Ալինա

Հարց. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք. 5 ամիս է՝ ամուսնացած եմ և հղի չեմ: Հարաբերություն ունենալուց հետո սերմի մեծ մասը թափում է:  Հնարավո՞ր է, որ սերմը չի հասնում տեղ, և հղիություն չի լինում:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Ալինա

Հարց. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք. 5 ամիս է՝ ամուսնացած եմ և հղի չեմ: Հարաբերություն ունենալուց հետո սերմի մեծ մասը թափում է:  Հնարավո՞ր է, որ սերմը չի հասնում տեղ, և հղիություն չի լինում:

Պատասխան. 5 ամիս ժամանակահատվածը  չի հանդիսանում հիմք՝ անպտղություն ախտորոշելու համար, սակայն որոշակի հետազոտություններ, այնուամենայնիվ, հարկավոր է կատարել՝ սերմնահեղուկի հետազոտություն տղամարդու մոտ և ֆոլիկուլոմետրիա՝ կնոջ համար: Հարաբերությունից հետո սերմնահեղուկի դուրս թափվելը հնարավոր է որոշակի խոչոնդոտող հանգամանք հանդիսանա, սակայն նորմայում այն որոշակի չափով թույլատրելի է: Կնոջը խորհուրդ է տրվում հարաբերությունից հետո որոշակի ժամանակ հանգիստ պառկած մնալ անկողնում՝ առանց հորիզոնական դիրքի փոփոխության:

 

Մանե

Հարց. Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել հղիանալուց առանց դեղորայք օգտագօրծելու:

Պատասխան. Ներկայում միակ և անվտանգ մեխանիկական բեղմնականխման մեթոդը համարվում է պահպանակը, որը  գրեթե 98% պաշտպանում է սեռավարակներից, և բավականին արդյունավետ է՝ որպես անցանկալի հղիության կանխարգելման մեթոդ, ինչպես նաև որևէ վնաս չի պատճառում օրգանիզմին:

 

Լիանա

Հարց. Հարգելի բժիշկ, հղիության ընթացքում պետք է պաշտպանվե՞լ սեռական հարաբերություն ունենալ: 15 շաբաթական է հղիությունս:

Պատասխան. Ցանկալի է հղիության ժամանակ ունենալ պաշտպանված սեռական հարաբերություններ, սակայն բոլոր մանրամասները ՝ հարաբերությունների հաճախականության և թույլատրելիության հետ կապված, անհրաժեշտ է համաձայնեցնել հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

 

Էրիկ

Հարց. Բարեւ ձեզ: Հնարավո՞ր է վարակվել ՁԻԱՀ կծելու միջոցով: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Նախ պետք է նշել, որ հնարավոր է վարակվել ՄԻԱՎ ով, իսկ ՁԻԱՀ-ն արդեն հիվանդությունն է, որը զարգանում է վարակված մարդու մոտ տարիների ընթացքում: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ձեր նշած  տարբերակով, եթե առկա է լորձաթաղանթների վնասում այդպիսի շփման ժամանակ:

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ մոտ 2 տարեկան դուստր: Հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում ու երբևէ չեմ զգացել: Ունեմ էրոզիա, դա կապ ունի՞,  թե՞ ոչ: Թեև մինչև էրոզիան էլ էր այդպես:

Պատասխան. Կարծում եմ՝ ոչ, կնոջ մոտ հաճույքի/ օրգազմի / բացակայությունը մեծապես պայմանավորված է սեքսոլոգիական գործոններով և ոչ օրգանական պատճառներով: Այդ իսկ առումով պետք է ամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն անցնել, որպեսզի պարզաբանվի այդպիսի խնդրի առաջացման մեխանիզմները:

 

Լենա

Հարց: Բարև ձեզ: Ես ամուսնացած եմ արդեն 2,5 տարի, ունենք 1 տարեկան բալիկ, ուզում եմ կրկին հղիանալ, սակայն չի ստացվում: Ասեմ, որ սեռական ակտի ընթացքում ցավեր եմ ունենում, իսկ օրգազմ ապրում եմ հազվադեպ: Ո՞րն է խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Եթե զուգի մոտ հղիություն /երեխա/ արձանագրվելուց հետո ռեգուլյար, առանց բեղմնականխիչների կիրառման չի արձանագրվում նոր հղիություն, ապա դա անվանվում է երկրորդային անպտղություն, ինչը, ցավոք սրտի, մեր օրերում հաճախ է հանդիպում: Դրա պատճառները բազմաթիվ են և կարող են վերաբերել ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը: Ուստի անհրաժեշտ եմ համարում այս պարագայում անցնել հետազոտություն՝ պարզելու համար երկրորդային անպտղության այն գործոնները,  որոնք են առկա են ձեր մոտ:

 

Ելենա

Հարց. Բարեւ Ձեզ, ես Ելենան եմ՝ 30 տարեկան: 2 տարի է,  ինչ ամուսնացել եմ, բայց մինչ օրս օրգազմ չեմ ապրել: Մինչ ամուսնանալս ծլիկային ինքնաբավարարմամբ եմ հաճախ զբաղվել ու հիմա էլ եմ երբեմն ստիպված լինում գնալ այդ քայլին, քանի որ հարաբերության ժամանակ գրգռվում եմ, բայց օրգազմի չեմ հասնում: Խանգարվե՞լ է, արդյոք, իմ օրգանիզմում ինչ-որ բան ինքնաբավարարման հետևանքով, կամ ի՞նչը կարող է պատճառ դառնալ: Նախապես շնորհակալություն

Պատասխան. Մաստուրբացիան ինքնին չի հանդիսանում գլխավոր պատճառ՝ հեշտոցային օրգազմ չունենալու համար: Սովորաբար ծլիկային օրգազմի տեսակը ռեգուլյար սեռական կյանքի ընթացքում փոխարինվում է օրգազմի ավելի հասուն տեսակով՝ հեշտոցայինով: Սակայն հնարավոր է այս գործընթացում որոշակի խոչընդոտող հանգամանքներ լինեն, որոնց արդյունքում դոմինանտ է մնում ծլիկային օրգազմը: Սա պահանջում է համալիր սեքսոլոգիական բուժում, ինչը հնարավորություն կստեղծի կնոջ մոտ հասնել հեշտոցային օրգազմ ապրելու ունակության ձևավորման:

 

Սուսաննա

Հարց. Ամուսինս շատ քնկոտ է, մենք հարաբերություն ենք ունենում, միայն երբ նա ցերեկները քնում է, այսինքն՝ ստացվում է ամսվա մեջ  2-4 անգամ: Ի՞նչը կարող է նրա մեջ փոխվել, որպեսզի հետաքրքրություն ունենա դեպի սեքսը: Ասեմ, որ ես անում եմ ամեն հնարավորը՝ նրան գրգռելու համար:

Պատասխան. Հավանաբար ձեր ամուսնու մոտ սեռական կոնստիտուցիայի թույլ տիպն է , ինչը պայմանավորում է սեքսուալ ոչ բարձր ակտիվությունը / սեռական կոնստիտուցիան ժառանգական գործոնների համալիր է, որը լիմիտավորում է սեռական ակտիվությունը /: Անհրաժեշտ է իրականացնել որոշ հորմոնների հետազոտություն / տեստոստերոն, պրոլակտին /, և սեքսոլոգիական կորեկցիայի միջոցով հասնել ամուսնական սեռական ներդաշնակության վերականգնման:

 

Մարի

Հարց: Բարեւ ձեզ: Ամուսնացած եմ արդեն տարի եւ կես: Օրգազմ չեմ ապրում: Ամուսինս չգիտի: Բայց արդեն մի քանի ամիս է՝ ինքն էլ է դժվարանում:  Նա աշխատանքային լուրջ խնդիրներ ունի, դրա համար չեմ խոսում այդ մասին: Բայց օրեցօր ավելի ենք օտարանում: Գրեթե չենք շփվում: Ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Առաջին հերթին պետք է միանշանակ չքողարկել ընտանիքում առկա սեռական խնդիրները, դրանք քննարկել համատեղ և փորձել միասին գտնել լուծումներ: Սոցիալ-հոգեբանական գործոններն իրապես մեծ բացասական ազդեցություն են ունենում սեռական կյանքի վրա, իսկ  չլուծված սեքսոլոգիական խնդիրները թուլացնում են ընտանիքի ամրությունը: Ուստի անպայման պետք է կարգավորել սեռական խնդիրները, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել սեքսոլոգի հետ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված