Հայերեն

Ամեն ինչ՝ ֆրանսիական համբույրի մասին․ չափահասների համար

Life

Bravo.am | Յուրաքանչյուր մարդ, միջին հաշվարկներով, իր կյանքի քսան հազար րոպեն ծախսում է համբույրի վրա, իսկ ողջ կյանքի կտրվածքով դա կազմում է մոտավորապես 14 օր: Համբույրի հաճելի ազդեցությունների մասին գիտեն բոլորը, բայց թե ինչ հրաշագործ հատկություններով է այն օժտված, թերեւս ոչ բոլորն են տեղյակ, այնինչ համբույրի մասին այսօր արդեն գոյություն ունի ֆիլեմատոլոգիա կոչվող մի ամբողջ գիտություն:):

 


Սկսենք կանանց եւ աղջիկների համար ամենակարեւորից. մեկ րոպե տեւողությամբ կրքոտ համբույրն այրում է 6.4 կալորիա, այնպես որ մեկ շոկոլադե կոնֆետը չեզոքացնելու համար կպահանջվի ընդամենը 5-6 րոպեանոց ակտիվ համբույր: Ավելին, համբույրի երկարատեւ սեանսն օգնում է թուլացնել նյարդերը եւ իջեցնում է հորմոնալ սթրեսի մակարդակը, ոչ պակաս, քան լիարժեք մեդիտացիան: Իսկ հիմա ի գիտություն տղամարդկանց`գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ այն տղամարդիկ, ովքեր առավոտյան պարտադիր կերպով համբուրում են իրենց կանանց, ավելի շատ են վաստակում եւ ապրում են ավելի երկար:  

Ինչպես եւ գրեթե բոլոր հարցերում, համբույրի հարցում եւս տարբեր են կանանց եւ տղամարդկանց մոտեցումները: Տղամարդկանց, օրինակ, անհարմարություն չի պատճառի ավելի ինտիմ հարաբերությունների անցնել այն կանանց հետ, ովքեր լավ չեն համբուրվում, իսկ եթե կնոջը դուր չգա, թե ինչպես է համբուրվում իր զուգընկերը, ապա նա կարող է մինչեւ անգամ կտրականապես հրաժարվել ավելի խոր հարաբերություններից: Մի տարբերություն եւս` տղամարդիկ նախընտրում են համբուրվել սեքսից առաջ, իսկ կանայք հակառակը` անմիջապես հետո: 

 


Մի կարեւոր փաստ եւս. թեեւ hամբույրի ընթացքում տեղի է ունենում շուրջ 300  տեսակ բացիլների փոխանակում, դրանց  95%-ը բացարձակ անվնաս են: Փոխանցվող բացիլների չնչին մասն, իհարկե, կարող է տարատեսակ հիվանդություններ  առաջացնել, սակայն այստեղ էլ համբույրն ունի յուրահատուկ ազդեցություն. այդ  հիվանդաբեր բացիլների նկատմամբ օրգանիզմում արթնանում են պաշտպանողական մեխանիզմներ, եւ, այլ կերպ ասած, համբույրը բարձրացնում է նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը: 

Ֆրանսիական համբույրի  ֆենոմենը 

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ տարբեր կերպ են համբուրվում, սակայն  ամենահայտնի ու ցանկալի համբույրի տեսակը ֆրանսիական արմատներ ունի: Ֆրանսիական համբույրը եղել ու շարունակում է մնալ «ամենա-ամենա» համբույրն աշխարհում, քանի որ նրանում միախառնվում են համբուրվողների կրքոտ ու միեւնույն ժամանակ քնքուշ հոգիները: Ֆրանսիացիներն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց սիրառատությամբ եւ զգացմունքայնությամբ: Հենց այդ պատճառով էլ  «ֆրանսիական համբույր» եզրույթը մտել է գործածության մեջ որպես մի ազգի մշակույթի տարր, որն առավել մոտ է սիրո թեմային, իսկ տեղացիների լեզվով այդ  համբույրն անվանվում է «հոգիների համբույր»:

Ֆրանսիական համբույրը նախ եւ առաջ ենթադրում է լեզուների հպում: Երբ մարդ  ճաշակում է որեւէ համեղ դելիկատես, ջանում է լեզվով համտեսել սիրած կերակրատեսակի բոլոր երանգներն ու նրբությունները: Այդպես է նաեւ ֆրանսիական համբույրի ժամանակ. զույգերը նույն կերպ պատրաստ են համտեսել եւ վայելել միմյանց հենց լեզվի միջոցով:

 


Ֆրանսիական համբույրն ավելի պատկերավոր կարելի է նկարագրել այսպես. ձեր սիրելիի բերանը ձեր իսկ բերանի շարունակությունն է եւ դուք այնտեղ լեզվով կարող եք անել այն, ինչ ձեր խելքին փչի: Եվ դժվար թե որեւէ տհաճ բան անեք, դա կլինի «նոր տարածության» սահուն յուրացում եւ դրա սահմանների ուսումնասիրություն սիրելիի ատամներին, քիմքին, այտերին, լեզվին եւ, իհարկե, շուրթերին նուրբ հպումների տեսքով:

Եթե  ֆրանսիական համբույրի հարցում ձեզ համարում եք անփորձ, ապա պետք չէ խուճապի մատնվել. ամենադյուրին եւ պարզ տարբերակը պասիվ դիրք զբաղեցնելը եւ գործելու հնարավորությունն առավել փորձառու զուգընկերոջը տրամադրելն է: Նշենք, որ ֆրանսիական համբույրը հստակ կանոններ չունի, այնպես որ առանց բարդույթավորվելու նախաձեռնող կարող եք լինել նաեւ դուք: Բոլոր դեպքերում այս համբույրը կարող է զարմանալի զգացողություններ առաջացնել:

Երբ պահը հասնում է ֆրանսիական համբույրին, շատերը սխալ են հասկանում դրա նշանակությունը: Տղամարդիկ, օրինակ, հաճախ ընկալում են այն որպես իրադարձություններն արագացնելու եւ հարաբերությունները նոր փուլ մտցնելու միջոց: Այդ պատճառով էլ մի խուսափեք խոչընդոտել զուգընկերոջ ակտիվությունը եւ հանդես գալ  սեփական նախաձեռնությամբ` հասկացնելով նրան, որ դուք դեմ չեք ֆրանսիական համբույրին, բայց ուզում եք եւ կարող եք դա անել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Հավատացեք, ձեր ազդակն անարձագանք չի մնա: 

 


Ինչը կարող է փչացնել համբույրը

Աննախաձեռնողականությունը. Ոչ մի տղամարդու դուր չի գա այն զուգընկերուհին, ով պաղած սպասում է, թե երբ տղան կանի իր «սեւ գործը»: Այնպես որ նույնիսկ եթե դուք կարծում եք, որ հարաբերություններում լիդերը տղամարդն է, թույլ տվեք նրան գոնե առաջնորդել ձեզ: Չի կարելի ոչինչ չանել եւ միայն նրա վրա բարդել ձեր երկուսին սպասվելիք հաճույքի ողջ պատասխանատվությունը: Պետք է անպայման արձագանքել, արտահայտել գոհունակություն, զգացնել տալ սեփական  ցանկությունների մասին եւ ջանալ հաճելին մատուցել նրան: Հավատացեք, դա անպատասխան չի մնա:

Բաց աչքերը.
 Զույգերի մեծ մասը նախընտրում է համբուրվելիս փակել աչքերը: Եթե դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր նախընտրում են բաց աչքերով հիանալ իրենց սիրեցյալի դեմքի արտահայտությամբ, ապա հիշեք, որ նա կարող է իրեն շատ անհարմար զգալ, եթե հանկարծ համբույրի ընթացքում մի պահ բացի աչքերը եւ հասկանա, որ այդ ողջ ընթացքում դուք ուշադիր իրեն եք զննել:

Սխալ պահն ու վայրը. Բնական է, երբ անընդհատ ուզում եք հպվել ու համբուրել սիրած անձնավորությանը, բայց նորմալ չէ, երբ իսկապես ամբողջ ժամանակ փորձում եք դա անել: Օրինակ, հետիոտնի անցման ճիշտ կենտրոնը կամ մետրոն  այն էլ օրվա թեժ ժամին, ինչպես նաեւ խցանված հասարակական տրանսպորտն այնքան էլ հարմար վայր չեն համբուրվելու համար:

Չափն անցնելը. Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելիի այտին շուրթերով հպվելը, կամ նուրբ համբույրով նրա ականջը խուտուտ տալը, բայց, իհարկե չարժե չափն անցնել եւ թաց համբույրներով պատել նրա ողջ դեմքը: 

Ոչ թարմ շնչառությունը. Ոչ ոք չի կարող գնահատել համբուրվելու ձեր արտակարգ տեխնիկան, եթե այդ պահին թարմ չէ շնչառությունը: Թարմացնելու համար տարբեր  միջոցներ կան, բայց այդ պահին կա ամենահասանելին` մաստակը:

 


Ինչն է  դարձնում  համբույրն անմոռանալի 

Մղումը եւ ձգողական ուժը. Կարեւոր է, որ համբույրի մասնակիցները ուժգին ձգեն միմյանց: Որքան ավելի շատ են ներսից բխող «կայծերը», այնքան ավելի հաճելի կլինի համբույրը: 

Զգացմունքների տարափը. Նրա շուրթերի հպումից պետք է ամեն ինչ թրթռա  ներսում եւ սրտի տակ «ճախրեն» մի խումբ թիթեռնիկներ: Եթե թրթիռը բացակայում է, ապա պետք չէ շտապել, քանի որ միայն դիմացինի արտաքին հմայքը բավարար չէ անմոռանալի համբույրի համար: 

Վայրը, որտեղ այն տեղի է ունենում. Աղջիկների համար համբույրի վայրը եւս մեծ նշանակություն ունի: Այնպես որ, տղաներին ի գիտություն` որքան ավելի տրամադրող լինի միջավայրը, այնքան յուրահատուկ կլինի համբույրը: 

Սեքսուալ լարումը. 
Որքան երկար չեք համբուրվում եւ ձգում եք այդ պահը, այնքան ավելի է աճում սեքսուալ լարումը ձեր շուրջ: Այդ պատճառով էլ արժե մի փոքր տանջել նրան ու ինքներդ ձեզ եւ դրանով սպասվելիք համբույրը դարձնել անզուգական:  

Առանձին եւ միայն երկուսով լինելը. Շատերը չեն սիրում ի ցույց դնել իրենց զգացմունքները: Կարեւոր է, որ զույգի առաջին, ինչու չէ, նաեւ հաջորդող բոլոր համբույրները տեղի ունենան այնպիսի պայմաններում, երբ երկուսն էլ իրենց կզգան ազատ եւ ոչինչ չի շեղի «կարեւորից»:
  
Նուրբ եւ թավշյա շուրթերը. Պետք է  համոզվել, որ  շուրթերը հուզմունքից չեն չորացել, երբ շտապում եք ժամադրության: Իսկ եթե այնուամենայնիվ դրանք այնքան փափուկ չեն, որքան կցանկանայիք, որ լինեին, իրավիճակը կարող է շտկել հիգիենիկ շրթներկը: 

Եվ վերջում հիշենք, որ մեր վառ երեւակայությունն  ու համարձակ ստեղծագործ միտքը կարող են յուրաքանչյուր համբույր դարձնել անմոռանալի: Եվ հետո, համբույրը երբեք շատ չի լինում. այն ոչ միայն սիրո դրոշմն է, այլ, ինչպես անգլիացի նշանավոր գրող Ժոզեֆ Կոնրադն է բնորոշել, միակ բանն է, որ մնացել է դրախտից:

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված