Հայերեն

Ինչ կլինի, եթե դեն նետենք Ռուսաստանը․ Բոստանջյանի պարզաբանումները

Տնտեսություն
«Լրագրի» զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը

 

Պարոն Բոստանջյան, վերջին երկու ամիսներին Հայաստանից արտահանման մեջ ԵՏՄ բաժինը կազմել է 10,7 տոկոս, մնացած երկրներ՝ 89,3 տոկոս։ Ներմուծման մեջ էլ ԵՏՄ մասնաբաժինը կազմել է ընդամենը 12,7 տոկոս, մնացած երկրներինը՝ 87,3 տոկոս։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ  Հայաստանը հասկացել է, որ ԵՏՄ շուկան այնքան էլ գայթակղիչ չէ իր համար։

 

Այս պահին, անկախ վիճակագրական ցուցանիշներից, շրջանառությունը ԵՏՄ-ից դուրս, չհաշված եվրոպական մի քանի երկրներ, որտեղ մենք հանքահումքային խտանյութ ենք արտահանում, մենք ուրիշի հետ կապ չունենք։ Այդ առումով, եթե մենք ԵՏՄ-ն և մասնավորապես Ռուսաստանը մտովի ուզենանք դեն նետել, ըստ էության, շրջանառություն գրեթե չենք ունենա ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով։

 

Մենք տեսնում ենք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կոչ է անում տեղական արտադրանքի համար այլ շուկաներ փնտրել՝ ասելով, որ եթե Ռուսաստանը մեզ չի հասկանում ու չի ցանկանում հասկանալ,  այդ դեպքում ուրիշ տեղ կփնտրենք մեր երջանկությունը:

 

Ընդհանրապես ապրանքների իրացման և շուկաներում տեղ գրավելու համար առաջին հերթին պետք է մրցակցությանը դիմացող ապրանք ունենաս։ Իհարկե, շուկաներ մտնելն այդքան դյուրին գործ չի, բայց եթե ապրանքն իր սպառողական հատկանիշներով բարձր մակարդակի է, պարզապես մխրճվում է շուկա։ Ուզում եմ ասեմ, որ եթե Հայաստանը շուկաների գրավման առումով ունի խոցելիություն, ապա դա ոչ թե առաջին հերթին տվյալ երկրների սուբյեկտիվ մոտեցման պատճառով է, այլ մեր ապրանքների ոչ մրցունակ լինելու։ Սա չի վերաբերում միայն ԵՏՄ երկրներին։ Լուկաշենկոն կլինի, Նազարբաևը կլինի, ցանկացած երկիր իր տնտեսական զարգացման համար կամ ընդհանրապես արդիականացման ու առաջընթացի համար պետք է գտնի քաղաքակրթված ու բարձր մակարդակ ունեցող շուկաներ։ Որպեսզի ավելի մատչելի մեր հասարակությունը հասկանա, մի բան է բրենդային խանութներում ապրանքը վաճառելը, մեկ այլ բան է՝ քրչի բազարում։ Բոլոր դեպքերում, եթե Հայաստանում արտադրված արտադրանքի ճնշող մեծամասնությունը իր որակական հատկանիշներով ստանդարտներին չի համապատասխանում, բնականաբար, շուկաները մեծ սիրով չեն ընդունի իր ապրանքները։

 

Իսկ ընդհանրապես մեր ապրանքները մրցունակ դարձնելուն ուղղված որևէ քայլ արվո՞ւմ է։

 

Իհարկե արվում է։

 

Ո՞ւր են այդ քայլերը։ Այդքան խոսում են ներդրումների համար մեր բիզնես դաշտը առողջացնելու մասին, բայց հարցերը մնում են անլուծելի։ Կարծում եք՝ դրա համար ավելի համակարգային լուծումնե՞ր են պահանջվում։

 

Տարիներ շարունակ մենք մրցունակության առումով, ներդրումային գրավչության առումով ակնհայտորեն հետին պլաններում ենք գտնվել։ Հիմա կարծեք թե այլընտրանք չունենալու պայմաններում ես իսկապես գոնե դրական ուղղությամբ շարժվելու միտումներ եմ ուզում տեսնել։ Բացի այդ էլ, նոր խորհրդարանական կառավարման պարագայում ես մտածում եմ արմատապես կփոխվեն հարաբերությունները հենց տնտեսության զարգացման գործում։ Սպասեք ու կտեսնեք, որ իմ խոսքերը կարդարանան, առաջիկա մի քանի տարվա մեջ կտեսնենք արդիականացման ճանապարհը, որ Հայաստանը գնում է։

 

Պարոն Բոստանջյան, հին դեմքերով հնարավո՞ր է արդիականացում ակնկալել։

 

Իհարկե հնարավոր է։ Մենք ուզենք թե չուզենք, տեղի է ունենում երիտասարդացում։ Նոր սերունդն ավելի պատրաստված ու առողջ է։ Այնպես չէ, որ հին սերունդը ձեռքերը ծալած կանգնի առաջընթացի դիմաց։ Այս 25 տարիների դեգերումն, ըստ էության, արդեն մեզ նահանջի տեղ չի թողնում։ Շարունակությունը լինելու է դեպի վերև։

 

Այն վիճակագրությունը, որն իր ֆեյսբուքի էջում ներկայացնում է վարչապետը, ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է իր տնտեսությունը դիվերսիֆիկացնե՞լ և միայն ԵՏՄ-ի հետ հույսը չկապե՞լ։

 

Ոչ, այդպես չի, պարզապես փորձել են ներդրումային գրավչությունը մեծացնել, տեխնոլոգիական զարգացում ապահովել։ Իհարկե, դրանք բարդ պրոցեսներ են և հնարավոր չէ կտրուկ ու շուտափույթ տեսնել դրանց արդյունքները։ Այսինքն այն 1,5 տարին, որ տեսնում ենք այս փոփոխությունները, կարծես այդ ամենի համար նախադրյալներ են ստեղծում։ Մենք չէինք կարող շուտափույթ կերպով տեսնել նվաճումներ։ Բոլոր դեպքերում, մեր նվաճումների համար այսօր արդեն պատրաստված է որոշակի բազա։

 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված