Ահա, թե ինչի մասին է խոսում տղամարդու սերմնահեղուկի հոտը և գույնը
LifeՏղամարդու սերմի որակի եւ ընդհանուր առողջության միջեւ ուղղակի կապ կա։ Եթե սերմնահեղուկի որակը ցածր է կամ տղամարդը անպտղություն ունի, դա ամենայն հավանականությամբ կարող է նաեւ լուրջ հորմոնալ խախտումների եւ/կամ սիրտ-անոթային խնդիրների մասին վկայել։ Այս եզրակացությանն են եկել նոր հետազոտության հեղինակները։
Հետազոտության շրջանակում գիտնականները ուսումնասիրել են անպտղությամբ տառապող 30-ից 50 տարեկան 9387 տղամարդկանց սերմը, դրա քանակը, խտությունը, սպերմատոզոիդների ակտիվությունը եւ շարժունակությունը։ Պարզվել էր, որ անպտղությամբ տառապող տղամարդկանց մեծ մասի սերմի որակը բավական ցածր էր, եւ նրանցից շատերը բացի անպտղությունից նաեւ այլ հիվանդություններով էին տառապում՝ մասնավորապես, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով եւ գերճնշմամբ։ Բացի այդ, այդ տղամարդկանց շրջանում բավական տարածված էին նաեւ մաշկային հիվանդություններն ու հորմոնալ խախտումները։
Մանրամասներն՝ այստեղ: