Առողջ ու հագեցնող քունը մարդու գեղեցկության գլխավոր գրավականներից է, որը, սակայն, ոչ բոլորին է հասու: Այդպիսի քուն ունենալու համար գիտնականներն առաջարկում են հետևել հինգ պարզ քայլերի:
Առաջին հերթին խորհուրդ է տրվում ընթրել մինչ մայրամուտը: Հակառակ պարագայում թույլ չենք տալիս օրգանիզմին հանգստանալ
Հոգեբանները խորհուրդ են տալիս քնից առաջ պլանավորել հաջորդ օրն ու թղթի վրա գրի առնել այդ օրվա բոլոր լավ իրադարձությունները: Քնած ժամանակ ուղեղն աշխատում է այդ ինֆորմացիայի վրա, ինչի արդյունքում հաջորդ առավոտյան ապահովված է բարձր տրամադրությունն ու անելիքների հստակ գիտակցումը:
Կենսաբանորեն իդեալական է համարվում քնել ժամը 22-ին և արթնանալ առավոտյան 8-ին, չնայած՝ բոլոր հանճարներն արթնացել են վաղ առավոտյան:
Արթնանալուց հետո պետք է անմիջապես կանգնել հայելու առաջ և երեք անգամ ասել «ես քեզ սիրում եմ»: Հիմարությու՞ն է թվում: Ոչ, դա բարձրացնում է ինքնագնահատականը:
Հոգեբանները պնդում են նաև, որ առավոտյան պետք է անպայման նախաճաշել: Եվ կարևորն այն չէ՝ ինչ ուտել, կարևոր է գործընթացը. նստել սեղանի շուրջ, նայել հեռուստացույց կամ երաժշտություն լսել: