Թբիլիսիում դաժան ծեծի են ենթարկել տրանսսեքսուալի
ԱշխարհԹբիլիսիի կենտրոնում անցած գիշեր տրանսգենդեր կին է դաժանաբար ծեծի ենթարկվել: Մի քանի մարդ, զինված սառը զենքերով ու բութ գործիքներով, հարձակվել են 32-ամյա տրանսեքսուալի վրա և նրան ծեծի ենթարկել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բժիշկները վերջինիս վիճակը գնահատում են որպես չափազանց ծանր: Վերջինիս արհեստական շնչառության սարք է միացված:
Քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ, կապված տեղի ունեցածի հետ, հայտնի չեն: