Հայերեն


Դեռահասների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեծ մասը բացահայտվում է բուժհիմնարկներում

Հասարակություն

Քննչական կոմիտեի տվյալներով`ՀՀ-ում գրանցված սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ: 2016-ին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների հիմքով  հարուցվել է 265 քրգործ, որը 65-ով ավելի է  2015-ին կատարված դեպքերից: «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարն այս թեմայով հետաքննության է անցկացրել: Ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է, որ 2015-ին սեռական հանցագործությունների վերաբերյալ քննված գործերի 131, 2016 թ. 157 քրգործից 70 և 2017 թ. 161 դեպքից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ: Տուժող է ճանաչվել 202 երեխա:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանի ձևակերպմամբ` երեխաների պաշտպանության առումով իրենք առանձին վիճակագրություն են կազմում, որի շրջանակում առանձնացնում են, թե ինչ հանցագործություններ են կատարվել երեխաների նկատմամբ, ինչ տարիքային խմբի ներկայացուցիչներ են այդ երեխաները:

 
 



«Վիճակագրությամբ առանձնացնում ենք երեխաների սպանության դեպքերը, ընդ որում, այդ ցուցանիշի մեջ մտնում են նաև Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված դեպքերը, այսինքն` մոր կողմից նորածին երեխայի սպանությունը»,-պարզաբանել է ՔԿ իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետը:

Երեխաների նկատմամբ կատարվող հանցագործություններից են ծեծը, խոշտանգումը, առողջությանը դիտմամբ վնաս պատճառելը, սպանությունը, թրաֆիքինգը, սեռական բնույթի հանցագործությունները, ինքնասպանության հասցնելը և այլն:  

Ռեպորտաժի շրջանակում փաստաբան Լիանա Բալյանը հիշել է մի դեպք, երբ 16 տարեկան տղային համադասարանցի տղաներն անընդհատ ծաղրուծանակի են ենթարկել, ֆիզիկական բռնություն են գործադրել: Տղան այդ ամենից խուսափելու համար սկսել է տնից փող գողանալ ու պարբերաբար վճարել 3 համադասարանցիներին, հետո չդիմանալով նվաստացմանն ու հոգեբանական ճնշումներին, ինքնասպան է եղել: Մի օր էլ առավոտյան մայրն իր 16 տարեկան տղային գտել էր լոգարանում կախված:

Փաստաբանի գնահատմամբ` անչափահասին ինքնասպանության հասցնելով` այդ տղաները խեղեցին ոչ միայն նրա, այլ նաև իրենց ճակատագրերը և ազատազրկվեցին:

Լիանա Բալյանը տեղեկացրել է, որ դպրոցներում տարածված է սառը զենք կրելն ու դրա գործածությամբ գումար ու այլ ծառայություններ կորզելը:

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության վարչությունում տեղյակ են եղել, որ դպրոցահասակներից շատերն են սառը զենք կրում: Նրանք հավաստիացրել են, որ իրենք պարբերաբար աշխատում են աշակերտների հետ և սառը զենքի օգտագործման իրավական հետևանքների մասին պարբերաբար իրազեկում են աշակերտներին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` հանրապետությունում իրականացվող հանցագործությունների շուրջ մեկ տոկոսը սեռական բնույթի հանցագործություններ են, դրանց գերակշռող մասն իրականացվում են երեխաների նկատմամբ: 2015-ին սեռական հանցագործության զոհ է դարձել 76, 2016-ին`115, 2017-ին` 103 երեխա: Դեպքերի մեկ երրորդի պարագայում երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարողները երեխաների ընտանիքի անդամներն են, բարեկամներն ու ծանոթները:

Դավիթ Թումասյանը հիշել է դեպքեր, երբ հոր կողմից է անառակաբարո գործողություններ կատարվել, պապի կողմից է կատարվել:   

Նրա խոսքով` երեխաները վախի պատճառով հաճախ լռում են իրենց հետ կատարվածի մասին: Լինում են դեպքեր, երբ բարձրաձայնում են, բայց համարժեք աջակցություն չեն ստանում ծնողների, հատկապես մոր կողմից: «Երբ մոր փաստական ամուսնու կողմից էր կատարվել ոտնձգությունը, երեխան հայտնել էր մորը, մայրը ոչ թե պաշտպանել էր իր երեխային, այլ հակառակը` փաստական ամուսնուն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները բռնության զոհ են դառնում սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետևանքով»:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը 15 երեխայի հետ է աշխատում ներկայում, ամենափոքրը 6 տարեկան է: Կենտրոնի ծրագրերի ղեկավարն ասել է, որ  շատ դեպքեր բացահայտվում են բուժհիմնարկներում, երբ դիմում են հղիացած կամ սեռական հիվանդություն ձեռք բերած:

Օրենսդրությամբ բռնաբարության համար նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, եթե արարքը կատարվել է 14 տարին չլրացած անձի նկատմամբ:

Քննչական կոմիտեի տվյալներով` գերակշռողը Քրեական օրենսգրքի 141 հոդվածով սահմանվածներ դեպքերն են` 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալը: Ամենատարածվածը 14-16 տարեկանների փաստական ամուսնություններն են:

«Մենք ունենում ենք այսպես ասած «վամպիրի համախտանիշի» դեպքեր, երբ անձը նախկինում բռնության է ենթարկվել, իսկ ներկայում ինքն է դառնում բռնարար»,-ասել է Դավիթ Թումասյանը:

Վիճակագրությունը փաստում է, որ շատացել են անչափահասների կողմից սեռական բնույթի հանցագործությունները, ավելացել են նաև նախկինում այլ հանցագործություններ կատարածների կողմից սեռական ոտնձգություններ կատարելու դեպքերը:

Քրեակատարողական հիմնարկների վարչությունից «Սուր անկյունին» տրամադրած տվյալների համաձայն` այս տարեսկզբից երեխաների նկատմամբ հանցագործությունների համար ազատազրկման վայրերում պատիժ է կրում 37 դատապարտյալ, որից 32-ը սեռական բնույթի հանցագործության համար:

 

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված