Հայերեն

Մեռած Բաքու․ Վառլամովի ֆոտոշարքը Ադրբեջանի մայր քաղաքից

Աշխարհ

Varlomov.ru կայքի հրապարակումներից մեկում անդրադարձ է կատարվել Բաքվի ճարտարապետությանը, մասնավորապես նշված է՝ եթե առավոտյան ամեն ինչ փայլում է, ապա գիշերը պարզ է դառնում, որ շենքերը դատարկ են. Քաղաքի ամենակարեւոր ոչ բնակեցված շենքերից է Թրամփի միջազգային հյուրանոցը: Այն պետք է բացվեր 2015 թվականի ամռանը: Հյուրանոցի բացումից կես տարի առաջ TRUMP HOTEL COLLECTION-ը իր կայքից հեռացրել է ծրագրի էջը եւ հրաժարվել է մեկնաբանել հյուրանոցի ապագան: Հիմա այն դատարկ է: Ոչ ոք չգիտի, թե արդյունքում ինչու հյուրանոցը չբացեցին: Հնարավոր է, որ քաղաքական պատճառներ լինեին: Այդ ծրագրի շրջանակներում TRUMP HOTEL COLLECTION-ի գործընկերն էր Garant Holding-ը, որը ղեկավարում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը: Հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան չեն կիսել: Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ իր նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը կոչ արեց արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ: Զարմանալի կլիներ, եթե նման հայտարարություններից հետո Թրամփի հյուրանոցը բացվեր մահմեդական երկրում: Բայց Թրամփի հյուրանոցը Բաքվի կենտրոնում միակ դատարակ շենքը չէ: Կան նաեւ «Հրո աշտարակները», որոնցից երկուսը մինչ այսօր դատարկ են: Ամեն ինչից ելնելով, նրանցից մեկը պետք է բնակելի շենք լիներ, երկրորդը՝ բիզնես կենտրոն: Ցանցում որեւէ տեղեկություն չկա, թե ինչու շենքերն մինչ այսօր բնակեցված չեն: Համոզվել, որ երկու աշտարակները դատարկ են, կարելի է երեկոյան եւ գիշերային ժամերին: Շենքերը գեղեցիկ լուսավորվում են, բայց ներսում լույս չկա Բաքվում այդպիսի երկնաքերերը շատ են: Շատերը դա կապում են նավթի գների անկման հետ եւ նրան հաջորդող ճգնաժամով: Նավթի վաճառքը Ադրբեջանի եկամուտի գլխավոր աղբյուրն է: Ասում են, Բաքվում շատ երկնաքերեր կառուցել են իներցիայով՝ հուսալով, որ նավթի բարձր գները դեռ երկար կպահպանվեն: Դա շատ հավանական է՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Բաքուն ձգտում էր նմանվել Դուբային: Արդյունքում՝ Բաքվում հասցրեցին շենքեր կառուցել, իսկ շահագործման համա րգումարները չեն հերիքել: Ոմանք կատակում են, որ քաղաքը պետք է սկսի արտահանել դատարկ շենքեր, այդ դեպքում՝ երկիրը կունենա եկամուտի նոր աղբյուր: Կառուցված դատարկ շենքերը դեռ ամենավատ տարբերակը չէ: Քաղաքի որոշ թաղամասերում կարելի է հանդիպել լքված շինարարությունները, նրանք շատ ավելի վատ տեսք ունեն: Հենց այդպես դատարկվում են շատ նորակառույց նոր շենքեր: Մի խորհրդատվական ընկերություն հաշվարկել է, որ նոր շենքերում բնակարանների 40-70 տոկոսը մնում է չբնակեցված: Բնակարանները վատ են վաճառվում բարձր գների պատճառով: Իսկ իջեցնել գները կառուցապատող ընկերությունները չեն ցանկանում: Նրանք նաեւ չեն կարող վարձով տալ բնակարանները, որովհետեւ հաճախ նրանք ոչ կահավորված են վաճառվում: Բարձր գինը միակ խնդիրը չէ: Շատ հաճախ նոր թաղամասերում ընդհանրապես որեւէ ենթակառուցվածք չկա: Նույնիսկ լինում է, որ շենքերում ջրամատակարարում չկա: Եթե նման բնակարաններ գնում են, ապա միայն գումարի շահավետ ներդրման համար: Ոչ ոք չի կարող ասել Բաքվում դատարկ կամ չբնակեցված շենքերի հստակ թիվը: 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված