Էլվիս Փրեսլիի թոռնուհին նկարահանվել է ֆիլմի էրոտիկ տեսարանում․ տեսանյութ
LifeՄերկ Ռայլի Քիոյի՝ ռոք-ն-ռոլլի արքա Էլվիս Փրեսլիի թոռնուհու մասնակցությամբ բաց տեսարանը կհայտնվի «Բարի գալուստ, անծանո՛թ» ֆիլմում։

Ռեժիսոր Ջասթին Քելիի «Բարի գալուստ, անծանո՛թ» ֆիլմի թիզերը հրապարակվել է համացանցում, որտեղ գլխավոր դերում Ռայլի Քիոն է։ Դերասանուհին ամբողջությամբ մերկ բաց տեսարանում է նկարահանվել։

Ֆիլմն էկրաններին կհայտնվի այս տարի, սակայն կոնկրետ օրը դեռ հայտնի չէ։

28-ամյա Քիոն նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպես՝ «Խելագար Մաքսը․ Զայրույթի ուղի», «Լոգանի հաջողությունը», «Սուպեր Մայքը» և այլն։