Սոնա Պողոսյանը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ
ՍպորտՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանը (75 կգ) կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ նրա թեստում արգելված նյութեր են հայտնաբերվել:
Մարզուհին ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: Միջազգային ֆեդերացիան ասում է, որ ուսումնասիրություններից հետո համապատասխան հայտարարություն կարվի:
Հայաստանի հավաքականը հենց դոպինգի պատճառով բաց թողեց մարտի 26-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայացած Եվրոպայի 2018 թ. առաջնությունը: ՀՀ ֆեդերացիան մոտ 1 տարով որակազրկվել էր, քանի որ 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի ընթացքում արգելված խթանիչներ էին օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (2 անգամ), Նորայր Վարդանյանը: