«Համասեռամոլ ա էղել՝ խփել եմ»․ մանրամասներ 15-ամյա տղայի դանակահարությունից
Հասարակություն«Հայկական ժամանակ» | Երեկ 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակահարել է՝ կասկածելով նրան համասեռամոլության մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց: 15-ամյա պատանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին: Նա խոստովանել է կատարածը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Մեր տեղեկություններով, Արգամ Հ.-ն խոստովանական ցուցմունք է տվել եւ նշել. «Համասեռամոլ ա եղել, դրա համար էլ խփել եմ»: Նման եզրահանգման եկել է այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»: 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակի երկու հարված է հասցրել: Նա ազատ է արձակվել: Տեղեկացանք, նաեւ որ 35-ամյա Արգամ Հ.-ն վերջերս է Ֆրանսիայից եկել Հայաստան: