Գիտնականները ստեղծել են պաղպաղակ, որը չի կաթում
LifeԿանադացի գիտնականները ստեղծել են պաղպաղակ, որը շատ դանդաղ է հալվում։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ քիմիկոսները ստեղծել են բաղադրատոմս՝ պատրաստված բանանի կեղևի մանրաթելերից, որը դեսերտը դարձնում է առավել օգտակար։
Պարզվում է, որ բանանի կեղևի մանրաթելերը կարող են դանդաղեցնել պաղպաղակի հալւմը, ինչպես նաև նվազեցնել պարունակվող անցանկալի յուղերի քանակը։
Գիտնականները փորձեր են կատարել՝ պաղպաղակի մեջ ավելացնելով տարբեր մանրաթելեր, որոնցից առավել արդյունավետ է եղել բանանի կեղևի մանրաթելերը։