Հայերեն

Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը՝ հարսանիքին պատրաստվելիս․ լուսանկարներ

Life

Հայկական շոու-բիզնեսի հայտնի սիրային զույգը շուտով հանդես կգա նաև որպես հաղորդավարական զույգ: Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը հեռուստադիտողներին կներկայանան «Prewedding» նոր հաղորդաշարում, որը կհեռարձակվի Շանթ» հեռուստաընկերությամբ:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթը մանրամասներ է պատմել նոր նախագծի մասին: «Prewedding»–ը  մի քանի էջերից բաղկացած հեռուստանախագիծ է: Այն պատմում է նախահարսանեկան պատրաստությունների ողջ գործընթացի մասին և կարող է ուղեցույց լինել բոլոր նորապսակների համար: Հարսի զգեստի ընտրությունից մինչև հարսանեկան արարողության կազմակերպում, Դավիթն ու Աննան օգնելու են հասկանալ` որտեղից սկսել ու ինչպես կյանքի ամենակարևոր օրը դարձնել հիշարժան:

 

«Մենք ցույց ենք տալիս բոլոր տարբերակները, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, հնարավորինս կրեատիվ դարձնել այն և  ավելի հեշտացնում ենք  նորապսակների գործը: Հաղորդումը ինչ–որ առումով նաև սիթքոմի ձևաչափում է, հումորային իրավիճակներ էլ են ներկայացվում»,- ասաց Դավիթը:

 

 

Հաղորդման նկարահանումներն արվել են հիմնականում  հասարակական վայրերում: «Ես և Աննան մեր միջոցով ցույց ենք տալիս նաև այն տարաձայնությունները, որոնք նախահարսանեկան պատրաստության ընթացքում զույգերն ունենում են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրներում: Երբ, օրինակ, փեսան ասում է`  չարժե, հարսն ասում է` արժե անել այս կամ այն բանը: Մենք վիճում ենք, հետո դուրս ենք գալիս ժողովրդի շրջանում հարցում անում, թե մեզանից ո՞վ է ճիշտ»,– մանրամասնեց դերասանը։

 

Հաղորդման էջերից մեկն էլ կոչվում է «Հարսնահյուր», որի ընթացքում Աննան ու Դավիթը հյուրընկալում են հանրությանը հայտնի, արդեն ամուսնացած մարդկանց և նրանք համար էլ անակնկալ են պատրաստում:  «Այդ էջի վերջում նաև վիկտորինա է լինում, որտեղ մեր հյուրի կողմից նվերը ստանում է  վիկտորինայի հարցին Ֆեյսբուքում ամենահումորային պատասխանը տված մասնակիցը»,-նշեց Դավիթը:

 

Ինչ վերաբերում է իրենց իրական հարսանիքին, Դավիթն ասաց, որ այդ թեմային անդրադառնալ դեռևս չեն ուզում։

 

 

 

Հաղորդման մեկ այլ էջում ներկայացվում են տարբեր ազգերի հարսանեկան ավանդույթները և խոսվում է այն մասին, թե հայկական ավանդույթներից կոնկրետ որին արժե կարևորություն տալ, որոնք են արդեն ոչ այնքան կիրառելի:

 

Դավթի խոսքով` հաղորդման բացումն արվել է կրեատիվ ձևով: Աննան հարսանեկան զգեստով է եղել: Առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, հաղորդման ստեղծագործական թիմը շուտով կանցնի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին:

 

 

ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված