Անձնական հեղինակությունը խոշորածավալ ներդրումների երաշխիք
BlogԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ներդրումների տեսանկյունից պետությունը գրավիչ դարձնելու համար հարկավոր են լրջագույն երաշխիքներ, իսկ ներկայիս իրավիճակում սխալված չենք լինի, եթե ասենք, որ դրա կարիքը մեր երկիրը շատ ունի:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր և սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այս առումով հսկայածավալ աշխատանք է իրականացրել, որն արդեն բազմիցս փաստերով է ապացուցվել:
Ամենաթարմ օրինակը 1.2 միլիարդ դոլար ներդրման մասին է, որը կոնցեռն իրականացրել է վերջին երեք տարիների ընթացքում:
Բազմաթիվ են օրինակները, երբ Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունն ու ընկերական կապերը հիմք են հանդիսացել օտարազգի ներդրողների համար, համագործակցել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ և համատեղ ներդրումներ կատարել Հայաստանում:
Համատեղ ներդրումային ծրագրեր իրականացվել են աշխարհահռչակ ընկերությունների հետ որոնց ներկայացվածությունն Հայաստանում արդեն իսկ խոսուն վկան է այն փաստի, որ Գագիկ Ծառուկյանը կարողացել է ստեղծել այնպիսի նպաստավոր միջավայր, որտեղ բիզնես գործակցության համար կան բոլոր նպաստավոր պայմաններն ու երաշխիքները, իսկ գլխավոր երաշխիքը բնականաբար դա Գագիկ Ծառուկյան անուն ազգանունն է:
Ահա նմանօրինակ ներդրումներն են, որոնք պետք է երկիրը ոտքի կանգնեցնեն և զարկ տան տնտեսության զարգացմանը, որն էլ իհարկե կայուն ապագայի և զարգացող պետության հիմնական նախապայմաններն են: