Պուտինը սարսափում է զարգացած Հայաստանից
BlogԱրթուր Ղազինյանը գրում է․
Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները՝ տարածաշրջանային խնդիրներն ու հեռանկարները քննարկելու համար։ Հանդիպումը նախաձեռնել է ՌԴ նախագահը՝ նպատակ ունենալով տնտեսական և առևտրային կամուրջ դառնալ Թուրքիայի և Իրանի միջև։ Սակայն այստեղ խնդիրն այլ է. ինչո՞ւ այս հանդիպումը չի կայանում Երևանում:
Հայաստանը մեկ գիշերում միացավ ԵՏՄ-ին՝ դադարեցնելով 20 տարի ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացը, կորցնելով տեսանելի ապագայում նորմալ պետություն ունենալու հույսն ու հեռանկարը, իսկ դրա դիմաց Պուտինը մտահոգված է Ադրբեջանի տնտեսական խնդիրներով, ջանքեր է գործադրում իրանական տրանզիտը իրագործել Ադրբեջանի տարածքով։ Այս իրավիճակում տրամաբանական կլիներ, որ Պուտինը մտածեր իր «ռազմավարական դաշնակցի»՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին, սակայն, կարելի է արդեն հաստատապես փաստել, որ Պուտինը՝ իր ամբողջ քաղաքական թիմի հետ միասին, սարսափում է ուժեղ, տնտեսապես զարգացած, կայուն ու ինքնիշխան Հայաստանից, հետևաբար, ջանք չի խնայում Ադրբեջանին ուժեղացնելու, և դրա արդյունքում Հայաստանին ստորացնելու համար։
Ինչպես կասեր դասականը՝ «թքած Հայաստանի վրա»։