Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ՝ նրան մեղադրելով «ՌԴ նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու» համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ավակովը՝ նախնական պայմանավորվածությամբ գործելով մի խումբ անձանց հետ, Կիևում, Լվովում, Օդեսայում և Խարկովում ռուսական դիվանագիտական հաստատությունների անվտանգությունն ապահովող Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցներին հրամայել է 2018թ. մարտի 18-ին թույլ չտալ ՌԴ քաղաքացիների մուտքն ընտրատեղամասեր:
«Ավակովի և այլ անձանց հանցավոր գործողությունների արդյունքում կոպտորեն խախտվել են ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու շահերը»,- ասվում է ՌԴ ՔԿ-ի հայտարարության մեջ: