Հայերեն

Ինչ է մնացել կադրից դուրս. Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը․ լուսանկարներ

Life

Ամեն անգամ նորովի ներկայանալը Սոֆի Մխեյանի գործունեության մի մասն է դարձել. երգչուհին 2018-ին նոր նախագիծ սկսեց, որի շրջանակում ամեն ամսվա վերջին օրը նոր երգ կամ տեսահոլովակ է ներկայացնում իր լսարանին։ Հունվարին՝ «Չեմ ուզում», փետրվարին՝ «Ռեհան», իսկ մարտի 31–ին իր համար առանձնահատուկ աշխատանք ներկայացրեց` նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը ինքը է, հերոսուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։

 

«Տեսիլք» կոչվող երգի երաժշտության հեղինակը Սոֆին ու Նիկ էգիբյանն են, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Նոր աշխատանքի փակագծերը Սոֆին որոշել էր շատ չբացել, սակայն  Tert.am Life–ի համար բացառություն է արել։

 

«Երբ երգը ծնվեց, անգամ նախագիծը չէի սկսել։ Ի սկզբանե վստահ էի, որ այն տեսահոլովակով եմ ներկայացնելու, բայց հատուկ չէի որոշել, որ ես պետք է լինեմ տեսահոլովակի ռեժիսորը։ Աշխատանքի հունն ինքնըստինքյան թելադրեց ամեն ինչ»,– ասաց երգչուհին, ով պրեմիերայից 1 օր առաջ դեռ չգիտեր` ինչպես է կոչվելու երգը։

 

 

«Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Իզուր է», «Ավերվում եմ». տարբերակները շատ էին, սակայն Սոֆին չէր ցանկանում տխուր շեշտադրում անել վերնագրում։ «Երգը շատ մեծ, ազնիվ սիրո մասին է։ Երգում որքան ջերմություն, այնքան էլ տխրություն կա, սակայն չէի ցանկանում տխրությունը շեշտել»,– ասաց Սոֆին, ով, ի վերջո, կանգ առավ «Տեսիլք» տարբերակի վրա։

 

Վերջին խոսքը, որ հնչում է Նազենի Հովհաննիսյանի մատուցմամբ, երգի նախնական տարբերակում Սոֆիի կողմից է ասվել. «Երբ մեկ տարի առաջ ծնվեց երաժշտությունը, խոսքերի համար դիմեցի Ավետին։ Իհարկե, իրեն ասել էի՝ ինքս ինչ եմ տեսել ու լսել այս ամենի մեջ, սակայն նա շատ երկար լռում էր, ասում էր` երաժշտությունը շատ հոգեհարազատ է, բայց չի հասկանում` ուր է ուզում գնալ։ Մոտ 2 ամիս անց Ավետը զանգահարեց ու ասաց, որ խոսքերը պատրաստ են։ Ինքս զգացել էի, որ երաժշտական հատվածից բացի, պետք է լինի նաև խոսք։ Ավետը հենց այդպես էլ գրել էր։ Ձայնագրվեցի, սակայն ամեն անգամ լսելիս, խոսքն ինձ շեղում էր։ Հասկանում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Երբ Նազենին լսեց երգի նախնական տարբերակը, շատ հավանեց, բայց խոսքի հետ կապված խորհուրդ տվեց նորից ձայնագրվել։ Հետո մոռացանք այդ մասին։ Ամիսներ անց արդեն հասկացա, որ ուզում եմ երգը ներկայացնել հանդիսատեսին, սկսեցի քննարկել՝ ով կնկարահանի տեսահոլովակը։ Տարբեր մտքեր ունեի, իսկ տեսահոլովակում միանշանակ տեսնում էի Նազենիին։ Երբ իրեն ասացի այդ մասին, քննարկում անգամ չունեցանք, ակամայից ասաց` կլինեմ տեսահոլովակիդ հերոսուհին, դու էլ նկարիր այն, թեկուզ հեռախոսով։ Իհարկե, սա այն տեսահոլովակը չէր, որ հեռախոսով պետք է նկարեի, ամեն դեպքում, երբ հասանք խոսքի հատվածին, հասկացա, որ Նազենիի խոսքը կամբողջացնի ստեղծագործությունը»,– պատմեց Սոֆին։

 

 

Տեսահոլովակը Սոֆիի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նրա խոսքով՝ խնդիր չուներ ռեժիսորական ձիրք ցույց տալու, պարզապես, այս աշխատանքն ազնիվ պոռթկումների արդյունք է։ «Շատերն են բարձրաձայնում, որ ունեմ հետաքրքիր աչք ու կարողանում եմ տեսնել գեղեցիկը։ Սակայն այս անգամ չէի լուսանկարելու. ինձ համար շատ պատասխանատու էր  մոտենալ տեսախցիկին։ Կադրում ու կադրից դուրս համախմբել էի ընկերներիս, բայց կտրվել էի ընկերական միջավայրից։ Պատասխանատվության զգացումից այնքան լարված էի, որ Նազենին հումորով ասում էր` դու անտանելի ես որպես ռեժիսոր»,– ասաց երգչուհին։

 

Տեսահոլովակում շեշտադրված է հերոսուհու կերպարը, հերոսը ներկայացվում է որոշակի շղարշի տակ։ Սոֆին ասում է, որ ի սկզբանե այդպես էր պատկերացրել տեսահոլովակը։ «Շեշտադրված է կնոջ էմոցիան, ջերմությունը։ Փորձել ենք գաղտնիության մեջ հետաքրքրություն մտցնել։ Իհարկե, կա այդ տղամարդը, սերը, սակայն որոշակի շղարշով։ Ցանկացա, որ մինչև համբույրն ամեն ինչ ավարտվի. դրանից հետոն թողնենք էկրանից այն կողմ գտնվող յուրաքանչյուրի ցանկությանը»,– ասաց Սոֆին ու հավելեց, որ իր ներկայությունն էլ տեսահոլովակում ինքնանպատակ չպետք է լիներ, ուստի դրան հետաքրքիր լուծում գտան, երբ վերջում ասվեց «ստոպ», երևաց, որ ինքն է ռեժիսորը։

 

 

Խոսքը եզրափակելով՝ Սոֆին նշեց, որ պետք է միշտ փորձել նորը. «Մենք միշտ էլ փորձում ենք ռիսկի դիմել՝ սահմանները կոտրելով, փորձարկել նորը՝ թեկուզ սխալվելու գնով։ Ես շատ ուրախ եմ, որ մշտապես աշխատել եմ բանիմաց ու հետաքրքիր մտածողությամբ մարդկանց հետ։ Նոր տեսահոլովակս՝ «Տեսիլքը», ստեղծել ենք  իմ ընկերական հզոր թիմով։ Ռիսկային էր, բայց պետք է փորձել նորը՝ չվախենալ անգամ սխալվելուց։ Պարզապես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ընկեր-գործընկերներիս՝ որոնց հետ միասին իմ զգացածը դարձավ իրականություն և պատրաստ է լսարանի ուշադրությանը։ Առանց սիրելի մարդկանց հնարավոր չէր լինի ստանալ այս ամենը, անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ։ Աշխատել ենք սիրով ու ամենակարևորը՝ անկեղծ։ Շնորհակալ եմ դիտողներին բուռն արձագանքի, ձեր սիրո ու ջերմ խոսքերի համար։ Բարի դիտում»։

 

«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»
Ամենադիտված