Լողի մրցաշարի ժամանակ մարզիկ է մահացել
ՍպորտՀոնկոնգում ընթացող ամենամյա 1500 մետր լողի մրցաշարի ընթացքում մարզիկներից մեկը մահացել է, ևս մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ մրցմանը մասնակցել է 3 հազար մարդ։ 40-ամյա տղամարդն, ում անունը չի նշվում, լողալու ընթացքում կորցրել է գիտակցությունը։ Փրկարարները հանել են նրան ջրից և նավակով հասցրել հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է։ Բացի նրանից, գիտակցությունը կորցրել է նաև կանանցից մեկը։ Նրան հոսպիտալացրել են՝ ծայրահեղ ծանր վիճակում։