Երևանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք
ՀասարակությունԱպրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի կրակոց արձակելու համար:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման են ենթարկել 1994-ին ծնված մի տղամարդու և ոստիկանություն են հրավիրել երկու կանանց:
Ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ նշված վայրում աղջիկներից մեկը հայտնել է, որ տղամարդը կրակել է իր ուղղությամբ:
«Պարզվել է, որ նույն օրը՝ 16:45-ինm Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում ուսով դիտավորյալ հարվածելու պատճառով աղջիկը վիրավորել է այդ տղամարդուն, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով կրակոց է արձակել այդ կանանց ուղղությամբ, որի հետևանքով այդ աղջիկը ստացել է մարմնական վնասվածք, ումից ստացվել է հաղորդում»,-հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Լրատվական վարչությունից հայտնեցին, որ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: