Ում հետ է Սթինգի դուստրը համասեռամոլ կապի մեջ․ լուսանկարներ
LifeՍթինգի դուստրը հանդիպում է 33-ամյա ֆրանսիացի դերասանուհի Ժոզեֆին դե լա Բումեի հետ, ով դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Մարկ Ռոնսոնի նախկին կինն է:

Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Զույգին նկատել են Փարիզի փողոցներով ռոմանտիկ զբոսանքի ընթացքում համբուրվելիս:

Հայտնի է, որ դեռևս 2015 թվականին Էլիոթ Սամները հայտարարել էր, որ լեսբուհի է: Այն ժամանակ նա հանդիպում էր ավստրալիացի մոդել Լյուսի ֆոն Ալթենի հետ:

Նա նաև նշել էր, որ իր հայրն ու մայրը գիտեն իր սեռական կողմնորոշման մասին և ընդունում են դա:

