Որ դեպքում կհաջողի Սարգսյանի դեմ պայքարը
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը
Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում ՔՊ ներկայացրած ճանապարհային քարտեզը: 14 օրերի ընթացքում նրանք կշրջեն քաղաքից քաղաք և ապրիլի 13-ին կլինեն Ազատության հրապարակում:
Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ ճանապարհների քարտեզ: Մեծ հաշվով, որևէ քաղաքական օրակարգ այդ գործողության տակ չկա, բացի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ գործելու ցանկությունից: Երբ Փաշինյանն առաջին խոսքը հնչեցրեց Գյումրու կենտրոնից, ենթադրում էի, որ Հայաստանի խոշոր քաղաքներով քայլերթը ենթադրելու է հանդիպումներ քաղաքներում և գյուղերում, մոտավորապես սահմանադրական փոփոխությունների Այո-Ոչ հեռուստաշոուի նման: Բայց պարզվեց, որ Փաշինյանը որոշել է պարզապես քայլել: Ինչպես իրենք են խոստովանում՝ ցանկացել են ընտրել դժվարության, զրկանքների ճանապարհը: Այս իմաստով, գործ ունենք ավելի շատ աստվածաշնչյան, քան քաղաքական սյուժեի հետ: Հետաքրքիր կլիներ, եթե աստվածաբանները, որոնք հետաքրքված են քաղաքականությամբ, փորձեին զուգահեռներ անցկացնել այդ սյուժեների միջև:
Փաշինյանի գործողության մեջ ակնհայտ է ևս մեկ մոտեցում՝ դա 1960-ականների մշակութային հեղափոխության տարիների ընթացքում տարբեր հասարակական խմբերի կողմից կիրառված, այնուհետ որպես դասական քաղաքացիական պայքարի դրսևորումներ բազմիցս կիրառված մեթոդաբանությունների կիրարկումն է: Սա արդյունքն է նրա, որ ինչպես ԵԼՔ-ում, այդպես էլ մասնավորապես ՔՊ-ում շատ են մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ իրենց մուտքն ազդարարել են քաղաքացիական տարբեր պայքարներով: Ու հիմա էլ փորձ է արվում քաղաքական գործողությունը մատուցել հենց այդ քաղաքացիական դրսևորումներում պոպուլյար, հիմնականում՝ նշածս հետ-60-ականների ալիքից մնացած պրակտիկաներ ներմուծելով: Թե ինչքան է այլ ժամանակներից, այլ կոնտեքստից ներմուծված պրակտիկան արդյունավետ մեր օրերում ու մեր միջավայրում, կարող ենք տեսնել այն հանրային աջակցության աստիճանով, որն առկա է այժմ Փաշինյանի գործողության շուրջ:
մանրամասն՝ կայքում