Քրեական աշխարհը հերթական բախման է պատրաստվում
Աշխարհ1 տարի անց լրանում է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություններից մեկի՝ Տարիել Օնիանիի (Տարո) բանտարկության 10 տարին:
Քրեական գործեր հետաքննող աշխատակիցների խոսքով՝ երկու այլ քրեական հայտնի հանցագործներին՝ Վյաչեսլավ Իվանկովին (Յապոնչիկ) և Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) սպանելու հրաման է տվել հենց Տարոն: Այդ մասին հայտնում է news.rambler.ru-ն:
Չորրորդ խոշոր հեղինակությունը՝ Շաքրո Մոլոդոյը, օրերս դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Լրատվամիջոցի կարծիքով՝ երբ Տարոն դուրս գա բանտի դարպասներից, երկրում անտեսանելի քրեական ցունամի կսկսվի, այնպես որ, Ռուսաստանը կանգնած է քրեական հերթական խոշոր առճակատման շեմին:
Այժմ Ռուսաստանում գործում են ավելի քան 400 «թագադրված» գողեր, նրանցից մոտ 100-ը ազատազրկման մեջ են, 20-ը՝ հետախուզման, 30-ի նկատմամբ հետաքննություն է անցկացվում:
Գողերի ազգային կազմի պատկերն այսպիսին է՝ վրացիներ՝ 56%, ռուսներ՝ 12%, հայեր և եզդիներ՝ 7-ական տոկոս, ադրբեջանցիներ՝ 4%, աբխազներ՝ 3%, չեչեններ և հրեաներ՝ 2-ական տոկոս: