Ցանկացած կնոջ համար իր գեղեցկության պահպանումն ամենակարևոր խնդիրների շարքում է։ Գաղտնիք չէ, որ հղիությունն իր հետևանքներն է թողնում կնոջ մարմնի վրա, որը հաճախ անդառնալի է լինում։ Խոսքը հատկապես որովայնի շրջանում առաջացող բծերի մասին է, որոնց դեմ հաճախ պայքարն անարդյունավետ է լինում։
Ներկայացնում նք 23-ամյա մի կնոջ հրապարակած լուսանկարը, որի միջոցով քառյակների լույս աշխարհ բերած երիտասարդ այս կինը ցանկացել է ի ցույց դնել իր մարմնի վրա ծննդաբերությունից մնացած անդառնալի հետքերը։ Իր այս քայլով Դորնի Չինգ անունն ունեցող մալազիաբնակ կինը ցանկացել է քաջալերել նման խնդրի բախված կանանց՝ ցույց տալով, որ ժամանակի ընթացքում ինքը համակերպվել է իր մարմնի նոր տեսքի հետ։