Հարձակում Հանրապետական կուսակցության շտաբի վրա
ԱմենաընթերցվածԱնցնող գիշեր հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Հանրապետական կուսակցության Հյուսիսային Կարոլինա նահանգի բաժանմունքի շտաբ-բնակարանի վրա: Անհայտ անձինք հրդեհել են շտաբ-բնակարանը: Այս մասին հայտնում է «CBS» հեռուստատեսությունը:
Միաժամանակ նշվում է, որ հանցագործները շենքի ներսում պատերին սվաստիկաներ են նկարել եւ սպառնալիքներ գրել: Տեղում աշխատում են իրավապահները: