Ծառուկյանը շռնդալից կերպով մուտք է գործում ֆուտբոլի աշխարհ. 20 ֆուտբոլիստ է հրավիրել դրսից
Սպորտ«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով։
20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»: Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»։