Բացահայտվել է, որ Google Chrome-ը սկանավորում է համակարգչի ֆայլերը
LifeԱյս մասին հայտարարել է կիբեռանվտանգության փորձագետը: Նա նաև նշել է, որ բրաուզերը ստուգում է համակարգչի մեջ գտնվող բոլոր թղթապանակները, այդ թվում նաև փաստաթղթերը:
Հանրաճանաչ Google Chrome-ը կարողանում է սկանավորել Windows-ով աշխատող համակարգիչների ֆայլերը՝ հայտարարել է կիբեռանվտանգության փորձագետ Քելլի Շորթրիջը: Այս մասին գրում է Korrespondent.ru-ն` հղում անելով Motherboard-ին:
Նա նշել է, որ բրաուզերը ստուգում է համակարգիչի բոլոր ֆայլերը և հավելել, որ այդ ֆունկցիայի առկայության մասին անգամ բրաուզերի աշխատակիցները չգիտեին:
Հայտնի է, որ այս ֆունկցիան սկսել է աշխատել 2017 թվկանից՝ բրաուզերի մի շարք թարմացումների արդյունքում:
Ֆունկցիան, բրաուզերի ստեղծողների խոսքով, նախատեսված է «ճամփորդությունն ավելի անվտանգ և մաքուր դարձնելու» համար: Նրանք նաև հավելել են, որ բրաուզերի կողմից համակարգչի սկանավորման նպատակը անցանկալի ծրագրերի հայտնաբերումն ու հեռացումն է: